Գերմանացի թոփ մոդելը, ով օրերս նշել է իր 41-ամյակը, համաձայնել է բերագործական նպատակներով մերկանալ, գրում է Viva.ua-y:
Հայտնի գեղեցկուհին մերկ լուսանկարվել է amfARTote պայուսակի գովազդի համար, որի հեղինակը հայտնի մոդելյեր Ժան Փոլ Գոտյեն է: Ոճային պայուսակը, որը գովազդային լուսանկարում փակում է մոդելի բարեմասնությունները, ստեղծվել է հատուկ amfAR բարեգործական կազմակերպության համար, որը միջոցներ է հավաքում ՁԻԱՀ-ի դեմ պայքարելու համար:
«Շատ եմ սիրում այս հիասքանչ պայուսակը,որը հունիսի մեկից վաճառքի է հանվել,- ասում է Հայդին։ Ոճային այս պայուսակի վաճառքից հավաքված բոլոր միջոցները կփոխանցվեն amfAR-ի հաշվին»:










































