Անքնությամբ տառապող կամ խորը չքնող մարդիկ կարող են հիպնոսի միջոցով բարելավել քնի որակը, կարծում են գիտնականները:
Ցյուրիխի համալսարանն ապացուցել է, որ հիպնոսը կարող է ընդհանրապես ազատել քնաբերից, որը ոչ միանշանակ արդյունք է տալիս:
Ուսումնասիրությանը 70 կանայք են մասնակցել, որոնց երեք խմբերի են բաժանել:
Ոմանց, մինչև քնելը 13 րոպե հիպնոսացնող ձայնագրություններ են տվել, մյուսները լսել են չեզոք խոսակցություններ կամ բնության ձայներ:
Արդյունքում, հիպնոսին ավելի հակված խմբի կանայք 80%-ով բարելավել են քնի որակը, փոխանցում է Meddaily-ն:
Դա բացատրվում է որոշակի հորմոնների արտազատմամբ: Դրանք խթանում են իմունային համակարգն ու օգնում են բջջիջների վերականգմանը: Կարևոր է նաև, որ հիպնոսը կողմնակի ազդեցություններ չունի: Դա հատկապես վերաբերում է տարեց մարդկանց:











































