Իսպանիայի հավաքականը շարունակում է նախապատրաստվել Բրազիլիայում կայանալիք 2014 թվականի աշխարհի առաջնությանը:
Ընտրանու հերթական մարզմանը կայացած երկկողմանի հանդիպման ժամանակ ուշադրությունն իր վրա է սևեռել հարձակվող Դիեգո Կոստան, ով վնասվածքից ապաքինվելուց հետո լիարժեք կերպով մասնակցում է թիմի մարզումներին: Մադրիդի «Ատլետիկո»-ի ֆուտբոլիստը դրվագներից մեկում գեղեցիկ հնարքով շրջանցել է «Ռեալ»-ը ներկայացնող պաշտպան Սերխիո Ռամոսին:
Այդ դրվագի տեսանյութը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:









































