Ազգային հավաքականները շարունակում են նախապատրաստվել 2014 թվականի աշխարհի առաջնությանը:
Ռուսաստանի ընտրանին ընկերական հանդիպում անցկացրեց Մարոկկոյի հավաքականի հետ: Ֆաբիո Կապելոյի սաները Բրազիլիա մեկնելուց առաջ 2:0 հաշվով հաղթանակ տոնեցին մրցակցի նկատմամբ:
Դաշտի տերերին հաղթանակ պարգևեցին Վասիլի Բերեզուցկու և Յուրի Ժիրկովի հեղինակած գոլերը:
Ռուսաստան – Մարոկկո` 2:0
1:0 Բերեզուցկի (29’), 2:0 Ժիրկով (58’)









































