Թուրինի «Յուվենթուս»-ը «Բարսելոնա»-ի հարձակվող Ալեքսիս Սանչեսի հետ համաձայնեցրել է անձնական պայմանագրի պայմանները: Այս մասին տեղեկացնում է Tuttosport-ը:
Իտալիայի գործող չեմպիոնը Չիլիի հավաքականի ֆուտբոլիստին առաջարկել է 4 տարվա պայմանագիր՝ 4.1 մլն եվրո տարեկան աշխատավարձով:
Նշվում է, որ Սնաչեսին ձեռնտու են այդ պայմանները, և «Յուվենթուս»-ի ներկայացուցիչները պատրաստվում են բանակցություններ սկսել «Բարսելոնա»-ի հետ՝ առաջարկելով 18 մլն եվրո:
Իսպանիայի Լա Լիգայի 2013/14թթ մրցաշրջանում Սանչեսն անցկացրել է 34 խաղ՝ խփելով 19 գոլ ու կատարելով 12 գոլային փոխանցում:









































