Գրող Ջորջ Մարտինը հայտարարել է բարեգործական մրցույթի մասին, որի հաղթողները կարող են ստանալ տարբեր մրցանակներ: Ինչպես գրում է The Hollywood Reporter-ը, գոյացած միջոցները ծրագրվում է փոխանցել Սանտա Ֆեի գայլերի արգելոցին (Wild Spirit Wolf Sanctuary):
20 հազար դոլար վճարած մասնակիցները կդառնան Մարտինի գրքում հայտնվելու թեկնածուներ՝ նրա «Սառույցի ու կրակի երգը» սագայի շրջանակներում:
Երկու գործող անձանց (1 տղամարդու և 1 կնոջ) կանվանեն մրցույթի հաղթողների պատվին: Ինչպես ենթադրվում է, այդ հերոսները կմահանան՝ գրում է պարբերականը:
Գրողի հետ նախաճաշին կարող են հավակնել՝ վճարելով 15 հազար դոլար:











































