Այսօր Ռուսաստանի խորհրդարանի ստորին պալատը` Պետական դուման, առաջին ընթերցմամբ ընդունել է որոշում, համաձայն որի՝ Ռուսաստանի մարզերի ղեկավարներին կարգելվի անվանել նախագահ: Միաժամանակ մարզերին առաջարկվում է իրենց ղեկավարների անվանումն ինքնուրույն ընտրել: Ըստ այդմ, նրանք կարող են անվանվել ղեկավար, գլուխ, կառավարության ղեկավար, բայց ոչ նախագահ:
Անցումային շրջան է սահմանվում 5 տարի, որից հետո երկիրը կունենա միայն մեկ նախագահ: