Նորմանդիայում դաշնային զորքերի ափ իջեցման 70-ամյակին նվիրված հանդիսավոր արարողությունները տեղի կունենան ուրբաթ Ֆրանսիայում՝ երկու տասնյակ պետությունների և կառավարությունների ղեկավարների, այդ թվում՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ։
Ֆրանսիա այցի շրջանակներում Ռուսաստանի նախագահն արդեն հանդիպել է Բրիտանիայի ու Ֆրանսիայի առաջնորդներին, սպասվում են նաև բանակցություններ Գերմանիայի կանցլերի հետ, և բացառված չէ զրույցն ընտրված ուկրաինացի նախագահի հետ, թեև հատուկ այն չեն նախատեսել։ Դաշնային զորքերը սկսեցին ափ իջնել Նորմանդիայում 1944թ. հունիսի 6-ին՝ բացելով «երկրորդ ճակատ» գերմանական զորքերի դեմ։
Ափ հանումը պատմության մեջ ամենախոշոր դեսանտային գործողությունն էր։









































