ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը Փարիզում կայացած հանդիպմանը քննարկել են Ուկրաինայում իրավիճակի կարգավորման ուղիները և ռուս-բրիտանական երկխոսության աշխուժացումը, հաղորդել է ռուսական պետության ղեկավարի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է RIA Novosti–ն։
«Քեմերոնի հետ Պուտինի զրույցի ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունների զանազան հարցեր, այդ թվում բարձրացվել է ռուս-բրիտանական երկխոսության աշխուժացման թեման, որը ներկայումս գտնվում է սառեցված վիճակում։ Մեծ ուշադրություն է դարձվել Ուկրաինայի իրավիճակի կարգավորման ուղիների որոնմանը»,- ասել է Պեսկովը Ռուսաստանի ու Մեծ Բրիտանիայի առաջնորդների բանակցությունների արդյունքներով։










































