ՊՍԺ-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը խոստովանել է, որ բրազիլացի լեգենդար ֆուտբոլիստ Ռոնալդոյին համարում է ֆուտբոլի պատմության մեջ ուժեղագույն խաղացողը:
«Ես շատ ֆուտբոլիստների դեմ եմ խաղացել և նույնիսկ չգիտեմ, թե ում կարող եմ ընտրել` որպես իմ ամենաբարդ մրցակցի: Թերևս, կնշեմ Ռոնալդոյին` ֆենոմենին:
Նա իմ կուռքն էր և կատարյալ ֆուտբոլիստ: Իմ կարծիքով` նա անգերազանցելի կմնա ֆուտբոլի պատմության մեջ»,- Իբրահիմովիչի խոսքերը մեջբերում է Sports Illustrated-ը:





































