Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախագահ Տիգրան Պետրոսյանի լիազորությունները դադարեցվել են: Այս մասին հրամանագիր է ստորագրել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 95-րդ հոդվածի 5-րդ, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետերով և հաշվի առնելով Արդարադատության խորհրդի 2014 թվականի հունիսի 2-ի առաջարկությունը` որոշում եմ.
Դադարեցնել Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախագահ Տիգրան ՊԵՏՐՈՍՅԱՆԻ լիազորությունները»,- ասված է Նախագահի հրամանագրում:









































