Մյունխենի «Բավարիա»-ի կիսապաշտպան Տոմաս Մյուլլերը ցանկանում է իմանալ, թե ինչ դերակատարություն է ունենալու ակումբում ապագայում: Այդ կապակցությամբ Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստը պատրաստվում է հանդիպել մյունխենյան ակումբի կառավարման խորհրդի նախագահ Կառլ Հայնց Ռումենիգեի հետ:
«Ես հասել եմ այն կետին, երբ ցանկանում ես իմանալ, թե ինչ դերակատարություն ես ունենալու թիմում գալիք մրցաշրջանում: Ցանկանում եմ իմանալ, կլինե՞մ արդյոք «Բավարիա»-ի մեկնարկային կազմում և որքա՞ն ժամանակ է պատրաստվում ակումբը համագործակցել ինձ հետ:
«Բավարիա»-ի հետ պայմանագրիս ժամկետն ուժի մեջ է մինչև 2017 թվականը: Բայց ես ցանկանում եմ հանդիպել Ռումենիգեի հետ և քննարկել ինձ հուզող հարցերը»,- Sport1. de-ն մեջբերում է ֆուտբոլիստի խոսքերը:








































