Ֆրանսիան Ռուսաստանին կմատակարարի երկու «Միստրալ» ուղղաթիռակիրները, եթե Ռուսաստանի դեմ չսահմանվեն համաեվրոպական տնտեսական պատժամիջոցներ: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը G7-ի գագաթնաժողովի առաջին օրվա արդյունքներով՝ փոխանցում է ITAR-TASS-ը:
«Ֆրանսիան կիրագործի իր պայմանագիրը և չի տեսնում հիմքեր՝ նավերը ժամկետում չմատակարարելու համար»,- հայտարարել է Օլանդը: Ֆրանսիայի նախագահը նշել է, որ իրավիճակը կարող է փոխվել, եթե ԵՄ անդամ երկրները պայմանավորվեն տնտեսական պատժամիջոցների ներմուծման մասին: «Սակայն մնացած բոլոր դեպքերում Ֆրանսիան կկատարի իր պարտավորությունները»,- ընդգծել է նա:
Օլանդը պատժամիջոցների համար նշել է ժամկետ՝ մինչև հոկտեմբեր: Նա նաև հավելել է, որ պայմանագրի խզումը նախատեսում է բազմամիլիարդանոց փոխհատուցում:









































