Մադրիդի «Ռեալ»-ի նախագահ Ֆլորենտինո Պերեսը հայտարարել է, որ «արքայական ակումբ»-ի և Պորտուգալիայի ազգային հավաքականի առաջատար Քրիշտիանու Ռոնալդուն պետք է լիովին վերականգնվի, որպեսզի հանդես գա Բրազիլիայում շուտով մեկնարկելիք ֆուտբոլի աշխարհի առաջնությանը: Պերեսի խոսքերով՝ ինքը անհանգստացած է Ռոնալդուի վնասվածքով:
«Ես միշտ անհանգստացած եմ խաղացողների վնասվածքներով, ինչպես ժամանակին Կակայի կամ Խեդիրայի դեպքում,- Պերեսի խոսքերն է փոխանցում Marca-ն: -Այնպիսի ֆուտբոլիստները, ինչպիսին Քրիշտիանու Ռոնալդուն է, պետք է խաղադաշտ դուրս գան միայն լավ մարզավիճակում»:
Հիշեցնենք, որ Քրիշտիանու Ռոնալդուն վնասվածքի պատճառով կարող է բաց թողնել «Մունդիալ-2014»-ի խմբային փուլը:








































