Thursday, 25 04 2024
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը

Ուկրաինան ցանկանում է խորացնել քաղաքական և տնտեսական հարաբերությունները Հայաստանի հետ

«Առաջին լրատվական»-ի RealPolitik հաղորդումը հյուրընկալվել է Հայաստանում Ուկրաինայի դեսպանատանը: Հաղորդման հյուրն է Հայաստանում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Կուխտան:

– Պարոն դեսպան, Դուք Երևան վերադարձաք շուրջ երկամսյա բացակայությունից հետո` Ուկրաինայի նախագահական ընտրություններում Պյոտր Պորոշենկոյի հաղթանակից հետո: Բացակայությունը պայմանավորված էր մի շարք պատճառներով, որ որոշակի ստվեր գցեցին հայ-ուկրաինական հարաբերությունների վրա, մասնավորապես` դա կապված էր պաշտոնական Երևանի` Ղրիմի հետ կապված դիրքորոշման հետ: Ձեր վերադարձն արդեն իսկ փաստում է, որ Երևանն ու Կիևը մտադիր են այդ թյուրըմբռնումն անցյալում թողնել: Ի՞նչ է փոխվել այս երկու ամսում:

 – Այո, իրապես ես երկու ամիս անց վերադարձա Երևան` դեսպանի իմ առաքելությունը կատարելու: Ուկրաինայի դեսպանի հետկանչը` կոնսուլտացիաների համար, կապված էր ՄԱԿ-ում Հայաստանի քվեարկության հետ` Ղրիմի հանրաքվեի հարցով… Ընդունված որոշումը քաղաքական էր` պայմանավորված այն հանգամանքով, որ Հայաստանը Ռուսաստանի դիրքորոշումը պաշտպանեց: Այդուհանդերձ, Ուկրաինայում ընտրություններից հետո` արդեն իսկ երկրորդ օրը Հայաստանը շնորհավորեց Ուկրաինայի նախագահին` դրանով իսկ ճանաչելով ընտրության արդյունքները, ընտրության, որ ժողովրդավարական էր: Մենք դա ընդունեցինք որպես Ուկրաինայի դեսպանին Հայաստան վերադարձնելու քայլ: Ուկրաինայի ղեկավարությունը, ԱԳ նախարարը դա գնահատում են որպես շատ լավ հարաբերություններ, որպես երկխոսության շարունակություն բոլոր ուղղություններով:

– Հունիսի 27-ին նախատեսված է Ասոցացման համաձայնագրի վերջնական փաթեթի ստորագրումը Վրաստանի և Մոլդովայի հետ, Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու համաձայնագրի ստորագրումը ԵՄ հետ, զուգահեռաբար ինտենսիվ զարգանում են ՆԱՏՕ-ի հետ Ուկրաինայի հարաբերությունները: Ակնհայտ է, որ Եվրոպական և Եվրատլանտյան դաշինքի ինտեգրացիայի ուղղությամբ Ուկրաինայի հավակնությունները դրական իմաստով զարգանում են, որքա՞ն հեռուն կարող է սա գնալ: Ի՞նչ հեռանկարներ կան:

 – Ես կցանկանայի այս հարցին այսպես պատասխանել: Նախ` Ուկրաինայի նախագահի ընտրությունները, որ կայացան մայիսի 25-ին, դա և ընտրության արդյունքները, նկատի ունեմ այն, որ նախագահ Պորոշենկոն ստացավ ձայների 54.7 տոկոսը, ընտրությունները անցան Ուկրաինայի քաղաքացիների շրջանում հայրենասիրական զգացումների վերելքի պայմաններում: Ինքս Կիևում մասնակցում էի ընտրություններին և տեսնում էի, որ ընտրատարածքներում հերթ էին կանգնում` թե՛ երիտասարդները, թե՛ տարեց մարդիկ, թե՛ միջին տարիքի անձինք, այսինքն` Ուկրաինայի քաղաքացիները ևս մեկ անգամ եկել էին ընտրատեղամաս, որպեսզի նախ` ընտրեն Ուկրաինայի նախագահին, երկրորդ` հաստատեն կայունությունը երկրում, երրորդ` Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը հաստատեն, ի վերջո` հաստատեն Ուկրաինայի եվրոպական ապագայի ընտրությունը: Ուկրաինան հիմա ստորագրել է քաղաքական մասը, մնացել է տնտեսական մասը: Մենք հուսով ենք, որ հունիսի 27-ին, իսկ հնարավոր է և ավելի շուտ, կստորագրվի նաև տնտեսական մասը: Դա ուկրաինական ընտրությունն է, եվրոպական ինտեգրման ուղու ընտրությունը: Ինչ վերաբերում է Ուկրաինայի` ՆԱՏՕ-ին անդամագրվելուն, ապա իրոք նախընտրական քարոզարշավի ընթացքում նախագահի թեկնածուների, հանրության մեջ լայնորեն քննարկվում էր դա:

 – Թեմա, որ Ռուսաստանին նյարդայնացնում է:

 – Այո, անկասկած, թեմա, որ նյարդայնացնում, անհանգստացնում է Ռուսաստանին, այդուհանդերձ, հանրության մեջ, ԶԼՄ-ներում այդ հարցը լայնորեն քննարկվում է, սակայն նորընտիր նախագահի դիրքորոշումն այն է, որ Ուկրաինան դեռևս ինտեգրվում է ԵՄ-ին, իսկ ՆԱՏՕ մուտք գործելու հարցն այսօրվա դրությամբ հրատապ չէ: Եթե այդ հարցը սուր դրված լինի, ապա կարծում եմ (հավանաբար այդպես են մտածում և նախագահի թեկնածուները, և նորընտիր նախագահը)` այդ ժամանակ պետք է խորհրդակցել հանրության հետ: Եթե հանրության մեջ հասունանա նման նախաձեռնություն, ապա երևի պետք է հանրաքվե անցկացնել: Այսօրվա դրությամբ Ուկրաինայի` ՆԱՏՕ-ին անդամակցության հարց դրված չէ:

 – Ներկայում Ղրիմը Ռուսաստանի կողմից է վերահսկվում, ավելին` Մոսկվան իրավաբանորեն թերակղզին վերածել է ՌԴ մի մասի, իսկ հունիսի 1-ին արդեն տարածքն անցավ ռուբլու դրամական գոտի: Ճիշտ է, միջազգային հանրությունը, այդ թվում` պաշտոնական Երևանը, ինչպես հայտարարեց ՀՀ ԱԳ փոխնախարարը, չեն ճանաչում այն, այդուհանդերձ, նոր իրողություններ են ի հայտ եկել` անկախ մեր վերաբերմունքից: Ի՞նչ քայլեր է ձեռնարկում Ուկրաինան` պաշտպանելու համար իր շահերը:

 – Ուկրաինան (նորընտիր նախագահն այդ մասին հայտարարեց ևս մեկ անգամ) երբեք չի համաձայնի Ղրիմի բռնակցման հետ, դա միանշանակ է: Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը միշտ կլինի գործող իշխանության առաջնահերթությունը: Միջազգային հանրությունը չի ճանաչում Ղրիմի բռնակցումը, ՌԴ կողմից Ղրիմի օկուպացիայի վերաբերյալ մենք ընդունել ենք մի շարք նորմատիվ- իրավական ակտեր, այդ թվում նաև` Գերագույն ռադայում: Այդ պատճառով կարծում եմ` և՛ նախագահը, և՛ կառավարությունը, և՛ խորհրդարանն ամեն ինչ կանեն, որ Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը վերադարձնեն: Բոլոր միջազգային կազմակերպություններում, բոլոր կառույցներում ` միջազգային, եվրոպական, Ուկրաինան կձգտի վերադարձնել իր տարածքային ամբողջականությունը:

– Լուգանսկի, Դոնեցկի հետաքրքրությունների շրջանակում հիմա ի՞նչ վիճակ է:

 – Մենք հրաշալի հասկանում ենք` այդ անջատողական շարժումները, որ կան Լուգանսկում ու Դոնեցկում, բեմադրված են հարևան պետության կողմից` ՌԴ տարածքից: Կրկնում եմ` Ուկրաինայում վերջին ընտրությունները ցույց տվեցին, որ տեղի հանրության մեծամասնությունն Ուկրաինայի տարածքային ամբողջականության պահպանման կողմնակից է:

 – Ռազմական գործողությունները կշարունակվեն…

 – Ուկրաինայում հակաահաբեկչական գործողությունները կշարունակվեն մինչև վերջ, դա միջազգային հանրությունը պաշտպանում է, քանի որ չի կարող լինել երկրում քաոս, հատկապես այդ տարածքներում` Դոնեցկում և Լուգանսկում, դրանք ինչ-որ բողոքի տրամադրություններ չեն, դրանք ամենաիսկական զինյալներ են, որոնք զինված են ՌԴ տարածքից, դրսից են, այդ թվում` Ղրիմից, որպեսզի ապակայունացնեն իրավիճակը, խաղաղ բնակչությունը դրա հետ որևէ կապ չունի:

 – Դրա վկայությունն է նաև տեղի բնակչության մասնակցությունը նախագահական ընտրություններին:

 – Անկասկած: Մենք գիտենք, որ անջատողականները նպատակ էին դրել Լուգանսկում և Դոնեցկում նախագահական ընտրությունները տապալել, բայց մի քանի ընտրատարածքներ հանձնաժողովներ եկան ստուգեցին ընտրությունները, դա նաև միջազգային դիտորդները փաստեցին, որ մի քանի ընտրական տեղամասերում, տարածքներում, չնայած ռազմական գործողություններին, ընտրությունները կայացան, և դարձյալ վստահության քվեն տրվեց նորընտիր նախագահին:

 – Հանգամանքների բերումով Ուկրաինան միշտ հատուկ հարաբերությունների մեջ է եղել Վրաստանի և Ադրբեջանի հետ, Հայաստանի հետ ևս միշտ բարեկամական հարաբերություններ են եղել` անկախ Կիևում իշխանության ղեկին գտնվող քաղաքական ուժերից: Կարելի՞ է արդյոք իշխանությունների փոփոխությունից հետո Հարավային Կովկասում առաջնահերթությունների կամ տարածքային քաղաքականության փոփոխություն ակնկալել:

 – Ուկրաինան միշտ կարևորել է բոլոր երկրների հետ երկկողմ հարաբերությունների զարգացումը, բացառություններ չկան: Ինչ վերաբերում է Հարավային Կովկասին` երկկողմ հարաբերությունները և Հայաստանի, և Ադրբեջանի, և Վրաստանի հետ միշտ զարգացել են դինամիկ կերպով, ուստի կարծում եմ` առանձնապես փոփոխություններ չեն լինի: Կրկնում եմ` Ուկրաինան կողմնակից է Հարավային Կովկասի բոլոր երկրների հետ երկկողմ տնտեսական-քաղաքական հարաբերությունների զարգացմանը:

Ես այստեղ կանգ կառնեի Ուկրաինայի և Հայաստանի միջև երկկողմ հարաբերությունների վրա: Շուտով կլրանա չորրորդ տարին` ինչ Հայաստանում դեսպան եմ, ուզում եմ ասել, անկախության ողջ ընթացքում Ուկրաինան հայ-ուկրաինական հարաբերությունները կարևորում է: Նախ` տնտեսական առումով մեծ ապրանքաշրջանառություն կա մեր երկրների միջև, միայն 2013-ին 223 մլն դոլարի ապրանքաշրջանառություն է իրականացվել: Բնական է, որ Ուկրաինան հետաքրքրված է երկկողմ հարաբերությունների զարգացմամբ, որ Հայաստանի շուկան ուկրաինական ապրանքներով, ուկրաինացի արտադրողներով հագեցած լինի: Միայն  վերջին տարում մենք միջկառավարական հանձնաժողովի երեք նիստ անցկացրինք, որտեղ քննարկում էինք ուկրաինա-հայկական տնտեսական համագործակցության բոլոր հեռանկարները, մենք մեծ տեղ ենք տալիս նաև մշակութային-հումանիտար, քաղաքական երկխոսությանը:

Ուկրաինայում մեծ հայկական համայնք կա: Նրանք Ուկրաինայի քաղաքացիներ են: Պետությունը պետք է ամեն ինչ անի Ուկրաինայի տարածքում նրանց կարիքներն ապահովելու համար: Չի կարելի մոռանալ Ուկրաինայի և Հայաստանի հարաբերությունների զարգացման պատմությունը. այդ պատմությունը 11-րդ դարում է սկսվել, մենք իրավունք չունենք այն անտեսել: Ուկրաինայի հայկական սփյուռքի ակտիվ դիրքորոշումը ևս մեկ անգամ փաստեց, որ Մայդան դուրս եկան նաև ազգությամբ հայեր: Ես այդ երկու ամսում հաճախ էի լինում Մայդանում, անգամ տեսա, ինչպես է հավերժացվել առաջին զոհերից մեկի` Սերգեյ Նիգոյանի հիշատակը: Այնտեղ հաճախ են գալիս նրա ծնողները, հարազատները: Տեսել եմ` ինչպես են վեչեների մասնակից դառնում ազգությամբ հայ այլ անձինք, ծածանվում է հայկական դրոշը, ես ուրախ եմ, որ Ուկրաինայի հայերն ակտիվ դիրքորոշում են ցուցաբերում իրենց երկրի զարգացման մեջ, երկկողմ հարաբերությունների զարգացման մեջ:

 – Սերգեյը սիմվոլ դարձավ:

 – Անշուշտ, մեկը` առաջիններից, նա, որքան հասկանում եմ, ծնվել է ԼՂ տարածքում, նա չի հիշում Հայաստանը, մեծացել է Ուկրաինայում, դա ևս մեկ անգամ խոսում է այն մասին, որ հայերը, Ուկրաինայի` ազգությամբ հայ քաղաքացիներն անտարբեր չեն Ուկրաինայի ճակատագրի, երկկողմ հարաբերությունների ճակատագրի հանդեպ: Դրա համար կարծում եմ և վստահ եմ, որ և նոր ղեկավարությունը, և Ուկրաինան հետաքրքրված է հարաբերությունների զարգացմամբ բոլոր ուղղություններով` քաղաքական, տնտեսական, մշակութային, հումանիտար: Այս տարի լրացավ Տարաս Շևչենկոյի ծննդյան 200-ամյակը, 2014-ը փաստացի Շևչենկոյի տարի է, և մեզ համար հաճելի է արձանագրել, որ մենք Հայաստանում` թիվ 42 դպրոցում բացեցինք դասարան-թանգարան, հաճելի էր, որ այնտեղ ներկա էր ԿԳ նախարար պարոն Աշոտյանը, ով մեծ ուշադրություն էր հատկացնում դրան, հուշարձան է դրված` Շևչենկոյի հիշատակին` այնպիսի հովանավորի շնորհիվ, ինչպիսին պարոն Ծառուկյանն է: Մենք լիահույս ենք, որ մինչ տարեվերջ հուշարձանը պաշտոնապես կբացվի, միջկառավարական հանձնաժողովի նիստ կանենք: Ես, որպես դեսպան, ինչպես նաև նախագահը, ամեն ինչ անելու ենք երկկողմ հարաբերությունների զարգացման համար: Մենք պաշտոնական հրավեր ենք ուղարկել Հայաստանի ղեկավարությանը` մասնակցելու Ուկրաինայի նախագահի երդմնակալությանը: Ես գիտեմ, որ Հայաստանը դրան արժանավորաբար ներկայացված կլինի: Խոսելով երկկողմ հարաբերությունների մասին, որպես մեծ լավատես, տեսնում եմ, որ դրանք կշարունակվեն, կխորանան, կլինեն էլ ավելի ամուր:

 – Ուկրաինայում ծավալված իրադարձություններից հետո նախկին` հետխորհրդային ինտեգրացիոն կազմակերպությունների, ինչպես, օրինակ, ԱՊՀ-ի կենսունակությունը մեծ հարցականի տակ է, կարո՞ղ է արդյոք Ուկրաինան նախաձեռնել հարթակ` նախկին ԽՍՀՄ երկրների համագործակցության համար, ովքեր ձգտում են իրենց ապագան կապել ԵՄ հետ, գոնե առաջնորդել նման նախաձեռնություն:

 – Դե, Ուկրաինան միշտ նախաձեռնող է, նաև այնպիսի ծրագրում, ինչպիսին Արևելյան գործընկերությունն է: Նույնիսկ այնպիսի կառույցում, ինչպես ԱՊՀ-ն է, Ուկրաինան ակտիվ մասնակցություն էր դրսևորում, բայց այդ իրադարձություններից հետո` Մայդանում, Ղրիմում և այլուր, Ուկրաինայի ղեկավարությունը, այդ թվում և` Գերագույն խորհուրդը, այն կասկածի տակ դրեցին: Քանի որ մենք ԱՊՀ-ում նախագահել ենք 2014 թվականի հենց սկզբից, նախաձեռնեցինք ԱՊՀ ԱԳ նախարարների հանդիպումը կամ նիստը` և Կիևում, և Մինսկում, բայց, ցավոք, նրանք չհավաքվեցին, այդ իսկ պատճառով և Գերագույն ռադան, և վարչապետը, և նախագահը կասկածի տակ են առնում` ինչի է պետք այնպիսի կազմակերպություն, ինչպիսին ԱՊՀ-ն է: Այդ պատճառով այսօր Ուկրաինայի Գերագույն ռադայում կա մի ծրագիր, այսինքն` պատրաստվում են փաստաթղթեր` հնարավոր ելքի համար այնպիսի կառույցից, ինչպիսին ԱՊՀ-ն է:

 – Իսկ նոր հարթակնե՞ր:

 – Ես կարծում եմ, որ նոր հարթակներ նախաձեռնել, իհարկե, պետք է: Ուկրաինան այսօր այն վիճակում է, որ պետք է, իհարկե, տնտեսությունը զարգացնել, կայունացնել իրավիճակն Արևելքում: Գուցե հեռանկարում լինի ինչ-որ նախաձեռնություն` նոր ուղիներ գտնելու, ես չեմ կարծում, թե այն պետք է ծնունդ առնի Ուկրաինայից, այն պետք է սկիզբ առնի բոլոր երկրներից, որովհետև եթե մենք չենք տեսնում ինչ-որ կազմակերպության աշխատանքի արդյունավետությունը, նշանակում է` մենք պետք է փնտրենք աշխատանքի այլ ձևեր, մեթոդներ և այլ ինչ-որ միավորումներ:

 – Պարոն դեսպան, Ձեր վերադարձով կարելի է ասել նոր հնարավորություններ են ստեղծվում հայ-ուկրաինական հարաբերությունների զարգացման համար: Դուք արդեն նշեցիք առաջնահերթությունները: Ի՞նչ կմաղթեիք մեր ընթերցողներին:

 – Նախ` լավ նորություններ, որովհետև մենք, երբ հեռուստատեսություն ենք նայում, լուրեր ենք կարդում համացանցում, միշտ ուզում ենք դրական ինչ-որ նորություններ ստանալ, ես կցանկանայի ձեր բոլոր ընթերցողներին ցանկանալ միայն պոզիտիվ տեղեկատվություն: Բնականաբար, նորից եմ ասում, ես, որպես լավատես, հավատում եմ, որ Ուկրաինայում իրավիճակը կկայունանա: Ամսի 7-ին, կրկնում եմ, մեզ մոտ նախագահի երդմնակալությունն է, դրանից հետո քայլեր կձեռնարկվեն, որ իրավիճակը կայունանա, այդ պատճառով բոլորիս մաղթում եմ հաջողություն, խաղաղություն, երջանկություն, բարգավաճում, լավ նորություններ: Ես վստահ եմ, որ ուկրաինա-հայկական հարաբերությունները կխորանան, կզարգանան` ի նպաստ ինչպես Հայաստանի, այնպես էլ Ուկրաինայի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում