Ավանդույթի համաձայն՝ ամեն տարի Sport Illustrated ամսագիրը թողարկում է լողազգեստներին նվիրված համար, որում բարեկազմ մոդելները ցուցադրում են լողազգեստներ:
Իսկ լողազգեստների Swimsuits for all ընկերությունը մտահղացել է հայտնի ֆոտոսեսիայի այլընտրանք և ստեղծել օրացույց՝ պլյուս չափսեր ունեցող սովորական կանանց մասնակցությամբ:
Swimsuits for all ապրանքանիշը պնդում է, որ ցանկացել են տեսնել «սեքսուալ, ինքնավստահ ու տարբեր կազմվածքներով կանանց ու դրանով իսկ ապացուցել, որ գեղեցիկ է յուրաքանչյուր կին»:









































