Բարբին աշխարհի ամենաշատ վաճառվող տիկնիկն է, որի տարածվածությունը չի նվազել նրա կես դարից ավելի պատմության ընթացքում՝ հայտնում է ANSA-ն:
Միլանում նշել են հայտնի տիկնիկի ծննդյան օրը՝ Italian Doll Covention 2014 միջոցառման շրջանակներում, որն անցկացվել է Melia di Milano հյուրանոցում: Հանդիսավոր միջոցառումը սկսվել է Բարբիին և Քենին նվիրված նորաձևության ցուցադրությամբ:
Ավելի ուշ անցկացվել են մի շարք ցուցադրություններ և սեմինարներ, այդ թվում՝ Բարբի տիկնիկների հավաքածուների տերերի հանդիպումներ:
Առաջին Բարբի տիկնիկն արտադրվել է ԱՄՆ-ում՝ 1959 թվականին: Բարբիի ընկեր Քենը ստեղծվել է 1961 թվականին:












































