Շվեդիայում մշակվել է մաշկի քաղցկեղի վաղ ախտորոշման մեթոդ: Գիտնականները սովորել են տարբերել չարորակ ուռուցքը բարորակից այսպես կոչված մոխրագույն գոտում, հայտնում է СВТ հեռուստաալիքը:
Ամեն տարի թագավորությունում մոտ 3 հազար մարդ ստանում են «չարորակ մելանոմա» ախտորոշում, որից մահացությունը կազմում է 20% (մոտ 600 մարդ տարեկան):
«Չարորակ ուռուցքի տիպիկ հետքը դժվար չէ հայտնաբերել, դրանք տեսանելի են անզեն աչքով: Մանրադիտակի օգնությամբ հնարավոր է արագ ստանալ բժիշկների կասկածների հաստատում»,- պատմում է Կառլսկուգ քաղաքի մաշկային կլինիկայի բժիշկ Միքայել Տարստեդը:
Նրա խոսքով՝ խնդրահարույց են 10-15% դեպքերը, երբ ավանդական թեստերը միանշանակ պատասխան չեն տալիս:
«Մեր մեթոդով, որը կոչվում է Nevisense, հնարավոր է նման մոխրագույն գոտում չարորակ ուռուցքը տարբերել բարորակից»,- ասել է բժիշկը:
Մեթոդն արդեն օգտագործվում է Էրեբրուի ու Կառլսկրունի համալսարանական հոսպիտալում: Հետազոտության արդյունքները հրապարակվել են British Journal of Dermatology գիտական ամսագրում:








































