Tuesday, 07 05 2024
18:10
Կոլումբիայի համալսարանում 108-րդ անգամ հայտարարել են Պուլիցերյան մրցանակի դափնեկիրներին
Ալիեւի արեւելաեվրոպական «ձգտումներն» ու Հայաստանի դիվանագիտական առաջադրանքը
17:50
ԱՄՆ դեսպանը մեկնել է Ռուսաստանից
17:40
Չինաստանի հետ կապված հաքերները կոտրել են ՄԹ ՊՆ տվյալների բազան
Մեհրաբյան online
17:30
Լիտվայում սկսվել է նախագահական ընտրությունների և հանրաքվեի վաղաժամկետ քվեարկությունը
Մենք գիտենք ՀՀ-ում գործակալական ցանցերի մասին. Փաշինյան
17:20
Չինաստանում հիվանդանոցի վրա հարձակման հետևանքով կան զոհեր և վիրավորներ
«Տավուշի փրկության երթ, թե Տավուշից փրկության երթ»
Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև համաձայնագրի նախագիծը ենթադրում է բոլոր պատանդների ազատ արձակում
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ի՞նչ, տաճարը հաղթելու է փողոցին, սրճարանները փակելու ենք մոմի վաճառքի կետ ենք բացելո՞ւ
16:50
Նոր օրենքը կվտանգի Վրաստանի եվրոատլանտյան ուղին. Միլլեր
Կառավարության նիստը տեղի կունենա վաղը
16:40
Լեհաստանում գաղտնալսման սարքեր են հայտնաբերել շենքում, որտեղ տեղի է ունենալու կառավարության նիստ
Գործընթացը «բեկեցինք». հետո՞
Այս պահի դրությամբ լրիվ դրական է՝ ի շահ մեզ. Կիրանցի վարչական ղեկավար
Բաքվի հետ մինչև նոյեմբեր պատրաստ եմ պայմանագիր կնքել հայտնի սկզբունքների շրջանակներում
16:24
Մակրոնը և Սի Ծինփինն անկախ պաղեստինյան պետության ստեղծման կոչ են արել
Հույս ունեմ՝ Ալմաթիի հանդիպումը վերջինը կլինի. նախկին ԽՍՀՄ որևէ երկրում չպետք է բանակցել
16:12
«ԱՄՆ-ն զորքեր Ուկրաինա չի ուղարկելու». Միլլեր
Փաշինյանը` Պուտինի հետ հանդիպման մասին
16:08
FLYONE ARMENIA ավիաընկերության GULFSTREAM G-450 բիզնես դասի օդանավը Հայաստանում է
Մեծ անհանգստություն եմ ապրում, երբ ՀՀ ղեկավարությունը մեկնում է Մոսկվա․ վարչապետի անձը վտանգված է
15:50
Երեք ամիս է՝ Ղրիմի կամուրջով ռազմական բեռ չի առաքվում
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալը Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը
Այս տարվա առաջին եռամսյակում Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշի երկնիշ աճ է գրանցվել
15:30
Մակրոնը և Սի Ծինփինը հանդես են եկել Իրանի միջուկային խնդրի խաղաղ լուծման օգտին
Անահիտ Մանասյանը Ժնևում մասնակցել է Մարդու իրավունքների ազգային ինստիտուտների գլոբալ դաշինքի նիստին
15:20
Վլադիվոստոկում ամերիկացի զինծառայողի են ձերբակալել

Խորհրդարանական ընդդիմությունը չի սպասարկում Հայաստանի Հանրապետության շահը

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը:

Պարոն Զուրաբյան, ՀՀՇ-ն այն եզակի քաղաքական ուժերից է,որ ի սկզբանե դեմ է եղել Հայաստանի անդամագրմանը Մաքսային, Եվրասիական տնտեսական միություններին: Աստանայում տեղի ունեցածից հետո, ըստ Ձեզ, որը՞ պետք է լինի Հայաստանի անելիքը:

Կարծում եմ՝ չարժե կրկնել կարծիքս դրա վերաբերյալ, որովհետև այն հայտնի է: Ինչ վերաբերում է այն բանին, թե ինչ պետք է անի Հայաստանը, ապա ըստ իս՝ օր առաջ հրաժարվի մի գործընթացից, որը ոչինչ չի տալու հայ ժողովրդին և առաջին պահից սկսած հարվածներ է հասցնում:

Սերժ Սարգսյանը Հայաստանում հայտարարեց, որ Նազարբաևի հայտարարությունը մեզ չի կարող վնասել, և Հայաստանը կանդամագրվի Եվրասիական տնտեսական միությանը: Ղարաբաղի հարցն այդ դեպքում ինչպե՞ս պետք է լուծել:

Այստեղ հարցը շատ խորքային է: Պետք է նախևառաջ մի բան ֆիքսել՝ մենք մաս ենք կազմում մի միության, որտեղ հիմնադիր անդամ երկրներից գոնե մեկը բարձրաձայնում է մեզ հետ փաստացի պատերազմում գտնվող երկրի շահերի մասին և պահանջ է դնում, որպեսզի Հայաստանն ինչ-ինչ զիջումների գնա: Ի սկզբանե ակնհայտ է, որ երբ ձևավորվում է միություն, դրա մասնակիցները պետք լինեն բարեկամ պետություններ, և նրանց համար պետք է առաջնահերթություն լինեն այդ միությանը մաս կազմող պետությունների շահերը, սակայն մեր դեպքում դա խախտվում է: Ընդ որում՝ եթե Ռուսաստանի դեպքում որևէ մեկը չի բարձրաձայնում Ղրիմի գործոնը, ապա որևէ մեկը իր համար խոչընդոտ չի համարում վեր կենալ և խոսել Ղարաբաղի մասին այն դեպքում, երբ ակնհայտ է, որ Հայաստանն ամբողջությամբ պատրաստ է հանձնվել, մտնել և դառնալ այդ միության մաս, ծառայել այդ միությանը, բայց նրա հաշտվողականությունն այդ ամենի հետ բացարձակ հաշվի չի առնվում, ու պայմաններ են դրվում:

Սա կարծես հետևանքն է ընդհանրապես այս տարիների ընթացքում մեր պետության, մեր իշխանությունների կողմից իրականացված սխալ քաղաքականության: Այն, որ Սերժ Սարգսյանը հայտարարում է՝ դա մեզ չի վնասի, զուտ արտահայտություն է, որը որևէ նշանակություն չի ունենա:Կարծում եմ՝ պետության ղեկավարին հարիր չէ լռել այնտեղ, որտեղ չի կարելի լռել:

-Մաքսային , հետագայում նաև Եվրասիական տնտեսական միությանն անդամագրվելու որոշում կայացրել է ՀՀ իշխանությունը, իսկ ընդդիմադիր ուժերն արդյո՞ք սեպտեմբերի 3-ից մինչ այսօր արել են ամեն ինչ այդ որոշումը չեղյալ համարելու համար:

Բնականաբար, չի արվել այն ամենը, ինչ պետք է արվեր, բայց սրա հիմնարար պատճառը ոչ թե այն է, որ այս կամ այն քաղաքական ուժը չի ցանկացել որևէ բան անել, այլ գործող ստատուս քվոն մեր քաղաքական դաշտում հետևյալն է․ կա հանրապետական մեծամասնություն, որն իշխանությանն է դիմում, և կա իմ գնահատմամբ՝ ինտեր-ֆրոնտ, որը ոչ թե Հայաստանի Հանրապետության , Հայաստանի հասարակության շահերն է սպասարկում, այլ Ռուսաստանի շահերն է սպասարկում:

Չմոռանանք, որ սեպտեմբերի 3-ից առաջ քաղաքական ուժերի մի մասը հայտարարում էր, որ աշնանն իրենք հուժկու հանրահավաքներ են անելու և հասնելու են իշխանափոխության, սակայն այն պահից սկսած, երբ իշխանությունները գնացին և խոնարաբար Հայաստանի Հանրապետության շահը հաշվի չառնելով հայտարարեցին, որ միանում են Մաքսային միությանը, այդ ընդդիմադիր ուժերի գործունեությունը ամբողջությամբ փոխվեց, և այն հուժկու հարձակումը, որ նրանք պլանավորում էին (և պլանավորում էին միայն մի պատճառով՝ համարում էին, որ Հայաստանը չպետք է գնա ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիր նախաստորագրելու, և իրենք պետք է ամեն ինչ անեն, որ Հայաստանը ծառայի Ռուսաստանի շահերին այս տարածաշրջանում), նրանք լռեցին։Սա է մեր իրականությունը: Իսկ թե ինչպես այն փոխել՝ պետք է մտածել, շատ բարդ իրավիճակ է, որովհետև, ըստ իս, ավելի անկումային իրավիճակ Հայաստանը երբևէ չի ունեցել:

Այդ դեպքում ի՞նչ պետք է անել ընդդիմադիր դաշտում, եթե եղած ուժերը հասարակության պահանջները չեն բավարարում, խոստանում են հանրահավաքներ , ապա հետաձգում: Քառյակից դուրս ո՞րն է անելիքը ընդդիմադիր դաշտում:

-Նախևառաջ, ես կարծում եմ, որ պղտոր ջրերը պետք է գնան մաքրման: Կան քաղաքական ուժեր, որոնք գործունեություն են ծավալում կամ դրա պատրանքը ստեղծում, այսօրվա իշխանություններից ոչ պակաս սպասարկում են ոչ հայաստանյան շահերին: Մենք պետք է փորձենք փոխել այդ քաղաքական դաշտը։ Խոսքն այստեղ վերաբերում է ոչ միայն իշխանություններին, այլև խորհրդարանական ընդդիմությանը, որովհետև այդ ընդդիմությունը չի սպասարկում Հայաստանի Հանրապետության շահը:

Ինչպե՞ս եք պատկերացնում այդ դաշտը փոխելը. հանրահավաքնե՞ր: Կարծես հասարակությունը հիասթափվել է փողոց դուրս գալուց և խաբվելուց:

Առաջին հերթին այս թեմաներից մարդկանց հետ պետք խոսել, պարզաբանել՝ ի՞նչ է կորցնում Հայաստանը, ի՞նչ է ստանում Հայաստանը: Պետք է նաև բացատրել, որ այսօր աշխարհում լրջագույն գործընթացներ են իրականանում, և բոլոր նրանք, ովքեր թաքնված են ու մտածում են՝ այդ աշխարհաքաղաքական գործընթացները իրենց կողքով կանցնեն, պետք է իմանան, որ դա այդպես չէ: Այսօր Ռուսաստանը մի շարք պետությունների մղում է դեպի ծայրահեղ մարգինալացում, և Հայաստանը խոնարհաբար մաս է կազմում այդ գործընթացին: Պետք է նկատի ունենալ, որ աշխարհում միայն Ռուսաստանը և նրան շրջատապատող 10-11 մարգինալ պետությունները չեն. քաղաքակիրթ աշխարհը շարժվում է այլ տրամաբանությամբ:

Եթե մինչև ուկրաինական դեպքերը Ռուսաստանը գտնվում էր ներդրումային գրավչությամբ 11-րդ տեղում, այսօր նա դուրս է եկել դիտարկվող 25 պետությունների շարքից․ դրանք գործընթացներ են, որոնք հարվածելու են թե՛ Ռուսաստանին, թե՛ նրա բարեկամ երկրներին և հարվածելու են թե՛ քաղաքական և թե՛ տնտեսական առումով: Բայց այս ամենը գիտակցելով կամ հասկանալով՝ շատերը մտածում են այնպես, ինչպես ժամանակին մտածում էր մեր նախկին վարչապետը, երբ ասում էր՝ համաշխարհային տնտեսական ճգնաժամը Հայաստան չի մտնի: Հիմա պետք է հասկանալ, պետք է բացատրել, պետք է փորձել համախմբել այն բոլոր ուժերին, անհատներին, հասարակական կազմակերպություններին, քաղաքական ուժերին, որոնք այս ամենը գիտակցում են, և պետք է փորձել հնարավորինս մեծ ազդեցություն ունենալ, որպեսզի Հայաստանը այդ հոսանք չգնա: Իհարկե, սա շատ բարդ խնդիր է, որովհետև հասարակության մի ստվար հատված բարոյալքված է, հուսահատված և որևէ մեկին, կարելի է ասել, չի հավատում, բայց ինչևէ՝ սա մի իրողություն է, որի դեմ պետք է պայքարել:

Առաջիկայում կոնկրետ ՀՀՇ-ի կողմից քաղաքական դաշտում ակտիվություն կարելի՞ է սպասել: Տպավորություն է, որ ոչ իշխանական ուժերը կառավարության հրաժարականով սահմանափակվել են և համակարգային լուրջ փոփոխությունների չեն էլ պատրաստվում գնալ:

Խնդիրը հետևյալն է՝ Հայոց համազգային շարժումը երբևէ պատրանք չի ունեցել ոչ իրատեսական գործընթացներ իրականացնելու և փորձելու ցույց տալ, թե պայքար է մղում: Մենք իրատես ենք և գիտակցում ենք մեկ բան՝ այն իրողությունը, որ հիմա կա, նույն այդ քառյակի պայքարը, որը բերեց կոնկրետ անձի փոփոխության, ոչինչ չի կարող տալ Հայաստանին. այդ պայքարն անիմաստ է, պայքարել պետք է նրա համար, որ փոխվի ամբողջ համակարգը: Հիմա, ցավոք, Հայոց համազգային շարժումը չունի այն ներուժը, որ կարողանա միայնակ դա իրականացնել, դրա համար փորձում ենք գտնել կողմնակիցներ, հնարավորինս բացատրական աշխատանքներ իրականացնել: Մեր հետագա ծրագրերի մասին, բնականաբար, կհայտարարենք:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում