Sony ընկերությունը ներկայացրել է Xperia T3-ը, որը աշխարհում 5.3-դյույմանոց ամենաբարակ սմարթֆոնն է: Մոդելն ունի միջին հատկանիշներ, սակայն պատրաստված է պրեմիում դիզայնով՝ կորպուսի կողային չժանգոտվող պողպատե ատրիբուտներով: Այս մասին հայտնում է Vesti-ն՝ հղում անելով ընկերության մամլո հաղորդագրությանը:
Սարքն ունի Full HD (1280х720) դիսփլեյ, քառամիջուկ Qualcomm Snapdragon պրոցեսոր, 8 մեգապիքսելանոց տեսախցիկ՝ HDR-ռեժիմում նկարահանման հնարավորությամբ: Սարքն աշխատում է Android-ի նորագույն՝ 4.4 (KitKat) տարբերակով:
Սարքը կարող է ապահովել աշխատանքը 4G-ցանցերում (LTE): Նորույթը հասանելի կլինի սև, սպիտակ և մանուշակագույն երանգներով: Xperia T3-ը շուկայում կլինի հուլիսին: Արժեքի մասին չի հաղորդվում:









































