Tuesday, 07 05 2024
Ուղիղ. խորհրդարանական ճեպազրույցներ
10:45
Նավթի գները նվազել են- 06-05-24
Փրկարարները մանկապարտեզի նկուղից 240 տոննա ջուր են հեռացրել
Քննարկվել են ԵՄ աջակցությամբ իրականացվող կրթական բարեփոխումները
Խաչի լեռնանցքը երկու ուղղություններով փակ է ամբողջությամբ
«Մենք Պուտին անունով ղեկավար չենք ճանաչում». ԵԱՏՄ նիստից հետո Արևմուտքից հայտարարություններ կլսենք
Տեղումները կշարունակվեն
Քոչարյանի և ՀՀԿ-ի ականջներն են երևում. առիթավորվել են իրենց նպատակներին հասնելու համար
Տեսանյութում պատկերվածը Հայաստանի հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայող է․ ՊՆ
Եթե հանրության կեսից ավելին աջակցի այս շարժմանը, իմ համոզմամբ, արտահերթ ընտրություններն են ճանապարհը
«Ճանապարհը հեշտ չէ». աշխատանքի բաժանում է արվել. «Հրապարակ»
Փաշինյանն այսօր կմիանա արշավին. Նա հրահանգել է թափով աշխատել սոցցանցերում. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ագրարային համալսարանն ունի 340 մլն դրամի պարտավորություն գույքային գծով. «Հրապարակ»
Դավիթ Խաչատուրյանին ԱԺ գնալուց ետ էր պահել առողջական վիճակը, թե՞ այլ խորքային պատճառներ կան. «Ժողովուրդ»
Վահե Ղազարյանը ճակատագրական ընտրության առջեւ է կանգնելու. «Հրապարակ»
Ռուսաստանի միջուկային «ազդակը». Փարիզը եւ Պեկինը ուժի «սուվերեն բեւեռ» կստեղծե՞ն
Պարեկները ապրիլի 29-ից մայիսի 6-ը Երևանում հայտնաբերել են 4 123, մարզերում՝ 12 068 խախտում
00:58
Հռոմը հավաստիացրել է, որ Ուկրաինային հեռահար սպառազինություն չի մատակարարում
Սևան-Գավառ ավտոճանապարհին երեք ավտոմեքենա է բախվել, 5 տուժած տեղափոխվել է հիվանդանոց
00:30
Գերմանիան և Ճապոնիան առաջին անգամ ցամաքային համատեղ զորավարժություններ կիրականացնեն
00:15
Նիդեռլանդները F-35 կործանիչներ կուղարկի Էստոնիա մերձբալթյան օդային տարածքում պարեկության համար
Նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով գտնվելու է ԱՄՆ-ում
Ինչ փոխվեց մի քանի օրում. ԱՄՆ դեսպանի անակնկալ այցը Շուշի
Ալմաթիի հանդիպման «սեղանին» փաստաթո՞ւղթ է դրվել
Քրիստոնեապետությո՞ւն. Եկեղեցին իշխանություն է ուզում
ՌԴ դեսպանատան կտերը մի հոգի չի, որ կերել ա․ կտավաճառությամբ են զբաղվել
Գիտեք՝ ես չե՞մ ուզում լրագրող ծեծեմ, բայց դրա իրավունքը չունեմ, արգելված է
15 տարվա ընդմիջումից հետո, առաջին անգամ է Հայաստանի դրոշը տեղադրվում մեր նախրարությունում
Սահմանադրական պահանջ իշխանությանը՝ պաշտապանել ՀՀ քաղաքացու արժանապատվությունը

Եվրասիական տնտեսական միության մեջ մտնելու դեպքում Հայաստանի պայմանները հայտնի չեն

«Ժառանգություն» կուսակցությունը երեկ հայտարարություն  է տարածել, թե «Հայաստանի հանդեպ անհարգալից վերաբերմունքը Եվրասիական տնտեսական միությունում հիմք է տալիս կարծելու, որ Հայաստանն այդ միությունում դիտվում է ոչ թե որպես իրավահավասար գործընկեր, այլ որպես գործիք՝ Ադրբեջանի վրա ներգործելու համար: Իսկ այս դեպքում Ադրբեջանին վճարվող գինը դիտվում է Արցախը: Փաստորեն, այս միության մեջ դեռ Ադրբեջանի բացակայության պայմաններում վերջինի շահերը արդեն ավելի բարձր են դասվում Հայաստանի շահերից»,- նշված է հայտարարության մեջ: «Ժառանգությունը» պահանջում է, որ «ՀՀ դե ֆակտո նախագահը անհապաղ հրաժարվի Մաքսային միությանը և Եվրասիական տնտեսական միությանը միանալու գործընթացից»: «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում չցանկացավ մեկնաբանել հայտարարությունը և ասաց, որ այդ տեքստին ավելացնելու ոչինչ չունի:

– Բայց Դուք համաձա՞յն եք այդ հայտարարության հետ:

– Ի՞նչ է նշանակում «համաձայն եք»: Հայտարարությունն ընդունվում է կոլեկտիվ քննարկումներով, կարող են լինել ամենատարբեր կարծիքներ, բայց այդ տեքստն արդեն ձևակերպվել է որպես հայտարարություն, ուրեմն այն այս դեպքում ներկայացնում է կուսակցության կարծիքը:

– Իսկ Դուք ինչպե՞ս եք վերաբերվում Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու ցանկությանը:

– Քանի դեռ մենք չունենք հստակ արձանագրում, թե որն է լինելու Արցախի կարգավիճակն այդ կառույցում, մենք պետք է քայլեր չանենք: Ես տեղյակ եմ, թե, օրինակ, Ղազախստանը կամ Բելառուսն ինչ պայմաններ է առաջարկել, որ ինքը մաս կազմի այդ կառույցին: Բայց, ցավոք, Հայաստանի կողմից այնքան գաղտնի է պահվում, թե ինչ պայմաններով է գնում այդ կառույց, որ ես չեմ կարող որևէ բան ասել: Եվ ոչ միայն ես, ընդհանրապես քաղաքական գործիչները, կուսակցություններն այսօր տեղյակ չեն այդ մասին: Եվ այն փաստը, որ Աստանայում Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հստակ արձանագրում կատարեց, որն ըստ էության ընդունված չէ դիվանագիտական էթիկայի, բանակցային մշակույթի առումով, խոսում է այն մասին, որ Հայաստանի առջև պայման է դրվում: Ոչ թե Հայաստանն է պայման դնում, թե Արցախն ինչ կարգավիճակ կունենա, այլ Հայաստանի առջև պայման է դրվում, որ պետք է մեր երկիրը գիտակցի, որ առանց Արցախի է մասնակցելու այս կառույցի աշխատանքներին: Ճիշտ է, Նազարբաևը չէ, որ պետք է որոշի, թե մենք ինչպես պետք է այդ կառույցին մաս դառնանք կամ չդառնանք: Բայց, ցավոք, մենք չունեցանք համարժեք պատասխան:

– Այսինքն` այդ հանդիպումից հետո արդեն Հայաստանում Սերժ Սարգսյանի արած հայտարարությունը համարժեք պատասխան չէ՞ր Ն. Նազարբաևի ընթերցանությանը:

– Քաղաքականության, դիվանագիտության մեջ կա շատ հստակ չգրված օրենք՝ պետք է տեղում կարողանալ շատ օպերատիվ արձագանքել: Դրանից հետո ուզում ես ամենախելացի պատասխանը տուր՝ մի քանի թերթանի, արդեն համարժեք չի այն իրավիճակին, ինչ տեղի է ունեցել: Բայց ես կրկնում եմ, որ շատ հստակ հարցը դրվեց, և ինձ թվում է, որ այն արդեն համաձայնեցրած էր մյուս պետությունների ղեկավարների հետ: Չեմ կարծում, որ Ղազախստանը կարող էր այդպիսի բարձր մակարդակի հանդիպման ժամանակ առանց խորհրդակցելու նման հայտարարություն անել: Դա փաստացի անհարգալից վերաբերմունք էր իր ապագա գործընկերոջ նկատմամբ: Ըստ էության, այդ հայտարարության իմաստը հետևյալն էր. ճիշտ է, մենք պարտադրված հայտնվում ենք նույն կառույցում, բայց ամեն ինչ անելու եմ, որ պաշտպանեմ իմ ռազմավարական գոծընկեր Ադրբեջանի շահերը: Հիմա այսքանից հետո թե ՀՀ իշխանություններն ինչ կուրս կորդեգրեն` դժվարանում եմ ասել, որովհետև փակ է: Բայց մի բան հստակ է, որ կածես մենք կորցրել ենք ինքնիշխան պետության մեր իմունիտետը: Պատկերացրեք՝ ընդունել ցանկացած պայմաններ, որը մեզ են առաջադրում, բայց մենք չենք կարողանում ակտիվանալ և ինչ-որ պայմաններ առաջադրել:

– Իսկ ինչո՞ւ Հայաստանին դրեցին նման՝ Ձեր խոսքերով անարգալից վիճակի մեջ:

– Դրա համար չպետք է մեղադրել որևէ մեկին, մենք ենք մեղավոր: Մենք՝ մեր ներքին քաղաքականությամբ, մեր արտաքին քաղաքականության այս դեգերումներով: Վերջին տարիների մեր արտաքին քաղաքականությունը դեգերումների քաղաքականություն էր: Վերջին երեք տարիներին համառորեն աշխատում էինք Եվրամիության Ասոցացման համաձայնագիրը նախաստորագրելու ուղղությամբ, բայց մեկ էլ առավոտը արթնանում և տեսնում ենք, որ Հայաստանը փոխել է ուղղությունը և հայտնվել է Մաքսային միությունում:

– Լեռնային Ղարաբաղն անկախ պետություն է և Հայաստանին մաս չի կազմում: Այդ մասին հայտարարեց նաև Ս. Սարգսյանը: Ի՞նչ կապ ունի այս դեպքում Ղարաբաղը:

– Մի դեպքում, եթե դու որևէ կառույցի մաս չես կազմում, դու ազատ ես մանևրում և չկաշկանդվելով՝ կարող ես Ղարաբաղի հետ հարաբերվել այնպես, ինչպես ցանկանում ես: Հիմա խաղի կանոնները փոխվում են: Դու մաս ես կազմում մի կառույցի, որը միասնական մաքսային և տնտեսական տարածք է դառնում, և այստեղ սահմանափակվում են քո հնարավորությունները: Ընդ որում` այս նույն դիրքորոշումն ունեցել եմ և այն ժամանակ, երբ եվրաասոցացման համաձայնագրի նախաստորագրման գործընթացներն էին, նաև՝ այս դեպքում: Տեսնելով այն ցինիզմը, որ կար Նազարբաևի պահվածքում՝ ես չեմ բացառում, որ ինչ-որ ժամանակ նա հարց բարձրացնի և դրա իրավական իրավունքը կունենա, որ Հայաստանի և Ղարաբաղի միջև պետք է մաքսակետ դնել այն հստակ փաստարկով, որ մեր միասնական տնտեսական տարածքում պետք է լինեն այն պետությունների ապրանքները կամ այն պայմանները, որոնք մենք ենք ձևավորել: Դրա համար մեր օրերի դիվանագիտությունը չի ընդունում աչքով անելու քաղաքականությունը, թե գիտեք, կարող ենք չարձանագրել, բայց թույլ տալ, որ ԼՂՀ-ն ձեր միջոցով մտնի մեր տնտեսական դաշտը: Այդպես չի լինում: Դրա համար էլ ասում եմ, որ չկա չարիք առանց բարիքի: Նազարբաևը շատ հստակ ասաց, թե հեքիաթներին մի հավատացեք, որ ես թույլ կտամ, որ ես շատ ուշադիր եմ լինելու, շատ հետևողական եմ լինելու, որ Հայաստանի խողովակով որևէ այլ տերություն, տվյալ դեպքում` Արցախը չմտնի նոր ձևավորվող տնտեսական տարածք:

– Հայաստանի նախագահն էլ հայտարարել է, թե «ով ասաց, որ մենք Ղարաբաղի հետ ենք մտնելու այդ կառույց»:

– Բայց հասկանալի է, տողատակում այն է, որ մենք չենք հայտարարում, թե Ղարաբաղի հետ ենք մտնում Եվրասիական տնտեսական միություն, բայց Ղարաբաղը մեզ հետ կլինի ստվերում: Իսկ այդ ստվերին բավականին լուրջ հետևողներ կան: Ադրբեջանն այս տարածքում ունի բավականին լուրջ դաշնակից, և դա միայն Ղազախստանը չէ, նաև՝ Բելառուսը: Ալեքսանդր Լուկաշենկոն առիթը բաց չի թողել ասելու, որ Ադրբեջանի հետ բավականին սերտ համագործակցության մեջ է: Եվ եթե չեմ սխալվում, հիմնական պետությունը, որը գնում է Բելառուսի արտադրած զենքը, դա Ադրբեջանն է: Մենք իրավունք չունենք հաշվի չնստել այս փաստերի հետ: Եվ ինձ համար անընդունելի է, որ մեղադրում ենք Վլադիմիր Պուտինին, Ա. Լուկաշենկոյին, Ն. Նազարբաևին, Ամերիկային: Խնդիրը մեր մեջ է: Մենք ենք հասել այն օրվան, որ իսկապես մեր նկատմամբ նման վերաբերմունք ունեն: Ես չեմ հիշում դիվանագիտական պրակտիկայում նախադեպ, որ երբ մարդիկ ուզում են համագործակցության գնալ, և այդքան բացահայտ, այդքան ցինիկ լինի այդ բանակցային մշակույթը, ինչը տեղի ունեցավ Աստանայում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում