Tuesday, 28 05 2024
Իսկ հագուստի արտադրությունն ազդո՞ւմ է կլիմայի փոփոխման վրա․ 12-րդ Արևորդին անդրադարձել է ամենաբարդ խնդիրներին
Վրաստանի խորհրդարանը չեղարկել է նախագահի վետոն
Ընկերոջ երեխայի մկրտության խնջույքը շարունակվել է հայհոյանքներով և կրակոցներով
«Եվրոպական ապագա՞, թե՞ ռուսական ստրկություն՝ մենք ենք որոշում»․ Վրաստանի նախագահ
«Հայաստանը ձեռք բերեց նոր բարեկամներ և չխուսափեց հակառակորդներից»․ ՀՀ նախագահ
Թուրքիան լայնածավալ զորավարժություններ է անցկացնում
Հունաստանը Հայաստանին աջակցելու պատրաստակամություն է հայտնել հեղեղումների հետևանքները հաղթահարելու հարցում
Կաթողիկոսի քաղաքական ուղերձը՝ քառորդդարյա անդրդվելի լռությունից հետո
Կայծակնահարության դեպք՝ Գեղարքունիքի մարզում, կա զոհ
Մ-6 միջպետական ճանապարհի՝ Հաղպատի խաչմերուկ հատվածը նորոգվում է
Եկեղեցին կա՛մ իր ֆունկցիաներին պիտի վերադառնա, կա՛մ այս լրջագույն խնդրին պիտի լուծում տրվի
23:00
Հռոմի պապը ներողություն է խնդրել հոմոֆոբ արտահայտությունների համար
Քաղաքապետարանի աշխատանքից դժգոհ կապանցին հրդեհել է քաղաքապետի ավտոմեքենան
ԵՄ դիտորդներն ու Ռումինիայի դեսպանն այցելել են Սյունիք
Բլինքենի ուղերձի «վրիպակը». ի՞նչ է ակնարկում Վաշինգտոնը
Պետությունը զավթած ուժերն այսօր իրենց համարում են լեգիտիմ. անպատիժ մնալու հետևանքներն են
Ռուսահայ օլիգարխիան աջակցում է այս շարժմանը. նրանց համաժողովը դիրքորոշում ձևավորելու նպատակով էր
Սահմանազատման ու սահմանագծման գործընթացը Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հիմնական ուղղություններից է․ Գալուզին
Ռուսական Առաջին ալիքի սփռումը Հայաստանի հանրային մուլտիպլեքսում դադարեցվել է պարտքի պատճառով
Չինաստանի ԱԳՆ-ն իր աջակցությունն է հայտնել Հայաստանին՝ ջրհեղեղի հետևանքները հաղթահարելու հարցում
Կիպրոսի ԱԳ նախարարությունը ցավակցել է Հայաստանում տեղի ունեցած ջրհեղեղի զոհերի ընտանիքներին
ՆԱՏՕ-ում պետք է իրենց հաշիվ տան, թե ինչի հետ են խաղում. Պուտին
Կապանի ու Ստեփանակերտի «քույր» հյուպատոսությունները
Սուրեն Պապիկյանը Բելգիայի փոխվարչապետի հետ քննարկել է պաշտպանության բնագավառում համագործակցության հնարավորությունը
Հայաստանը պարտավոր է խեղդել թուրքական սիմվոլիզմը. դրա ետևում ռուսական գաղութատիրությունն է
Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը երբեք չի հրաժարվել Ուկրաինայի հարցով բանակցություններից
15-ամյա դեռահասին ծեծել են նրա 5 հասակակիցները
ՀՀ-ում Բելգիայի Թագավորության դեսպանը շնորհավորել է Հանրապետության տոնի առթիվ
Էստոնիայի ԱԳ նախարարը շնորհավորել է հայ ժողովրդին Հանրապետության օրվա առթիվ
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Եթովպիային Ազգային օրվա կապակցությամբ

«Ժառանգությունը» պահանջում է դադարեցնել Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանը միանալու գործընթացը

«Ժառանգություն» կուսակցությունը 2013-ի սեպտեմբերի 3-ից ի վեր հետևողականորեն և պարբերաբար դեմ է արտահայտվել Հայաստանը Մաքսային միությանը կամ դրա իրավահաջորդ Եվրասիական տնտեսական միությանը միացնելու ՀՀ իշխանության դատապարտելի ջանքերին: Համարում ենք, որ Սերժ Սարգսյանի անընդունելի, Հայաստանի ազգային շահերից չբխող արտաքին և ներքին քաղաքականությունները միտված են կեղծված ընտրությունների արդյունքում ձեռք բերած իր անձնական իշխանության երկարաձգմանը և հարվածում են Հայոց երկու պետականությունների անկախությանն և անվտանգությանը:

Մայիսի 29-ին Աստանայում տեղի ունեցած Եվրասիական տնտեսական միության հիմնադրման արարողության ընթացքում Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հնչեցրած նախապայմանը, որը վերաբերում էր Հայաստանին այդ միության մեջ առանց Արցախի ընդունելուն, եւ որն ակնհայտորեն համաձայնեցված էր Ալեքսանդր Լուկաշենկոյի և Վլադիմիր Պուտինի հետ, այլևս ամենքին ցույց տվեց, որ Հայաստանը անելիք չունի այս միության մեջ:

Թեեւ ԵՏՄ-ն ձևավորվում է իր անդամների շահերը պաշտպանելու նպատակով, այն չի պատրաստվում պաշտպանել Հայաստանի ազգային շահերը. ճիշտ հակառակը՝ արդեն պաշտպանում է միությանն անդամակցելու որեւէ մտադրություն չհայտնած, ՀԱՊԿ անդամ չհանդիսացող եւ մեր երկրի հետ պատերազմի մեջ գտնվող Ադրբեջանի շահերը: Հայաստանին փորձ է արվում պարտադրել մի նախապայման, որը չի գործել այս միության մեկ այլ անդամի՝ Ռուսաստանի պարագայում, որը մտել է միություն ո՛չ «միջազգայնորեն ճանաչված սահմաններով»:

Հայաստանի հանդեպ անհարգալից վերաբերմունքը ԵՏՄ-ում հիմք է տալիս կարծելու, որ Հայաստանն այդ միությունում դիտվում է ոչ թե որպես իրավահավասար գործընկեր, այլ որպես գործիք՝ Ադրբեջանի վրա ներգործելու համար: Իսկ այս դեպքում Ադրբեջանին վճարվող գինը դիտվում է Արցախը: Փաստորեն, այս միության մեջ դեռ Ադրբեջանի բացակայության պայմաններում վերջինի շահերը արդեն ավելի բարձր են դասվում Հայաստանի շահերից:

«Ժառանգություն» կուսակցությունը.

1.պահանջում է ՀՀ դե ֆակտո նախագահից անհապաղ հրաժարվել Մաքսային միությանը և Եվրասիական տնտեսական միությանը միանալու գործընթացից.

2.կոչ է անում ՀՀ քաղաքական ուժերին պաշտոնական դիրքորոշում արտահայտել ԵՏՄ-ին Հայաստանի միանալու վտանգավոր գործընթացի վերաբերյալ, նաև ս.թ. մայիսի 29-ին Աստանայում ի հայտ եկած իրողությունների լույսի ներքո.

3.կոչ է անում Հայաստանի առողջ ուժերին միասնաբար ուղիներ փնտրել Հայաստանի և Արցախի ինքնիշխանությանը և անվտանգությանը սպառնացող մարտահրավերներին դիմակայելու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում