Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կհանդիպեն Նորմանդիայում հունիսի 6-ին:
«Հանդիպումը տեղի կունենան հունիսի 6-ի առավոտյան՝ պաշտոնական միջոցառումից առաջ»,- ասել է Պուտինի օգնական Յուրի Ուշակովը, որի խոսքերը մեջբերում է «Ինտերֆաքս»-ը:
Կրեմլի մամուլի քարտուղարությունից հայտնել են, որ Նորմանդիայում հանդիպումից առաջ Պուտինը և Մերկելը հեռախոսով քննարկել են Ուկրաինայում տիրող իրավիճակը, ինչպես նաև Ռուսաստան-ԵՄ-Ուկրաինա ձևաչափով բանակցությունների ընթացքը ռուսական գազի մատակարարումների վերաբերյալ:
Հիշեցնենք, ավելի վաղ հաղորդվում էր, որ հունիսի 6-ին Նորմանդիայում Պուտինը կհանդիպի նաև Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնի հետ:










































