Tuesday, 07 05 2024
ՀՀ էկոնոմիկայի նախարարը կգործուղվի ԱՄՆ
ԲՏԱ նախարարն այցեր է կատարում ռազմարդյունաբերական ընկերություններ
Այրվել է 5 բնակարան, հայտնաբերվել է դի
Արամ Ա-ն զորակցություն է հայտնել Գերագույն հոգևոր խորհրդին
Հայտնաբերվել է պայմանագրային զինծառայողի դի․ ՀՀ ՊՆ
Ալիևի նոր դաշնակիցը Եվրոպայում. մտահոգիչ ազդակներ
3 հեկտարի չափով ի շահ մեզ է. ամենացավալի մասն է մնացել. Կիրանցի գյուղապետ
Թող թշնամին մտածի՝ մենք էստեղ ենք ապրելու. կիրանցեցի
Հայաստանին սպառնացող հիմնական մարտահրավերը
Փաշինյանը հակագրոհի անցավ. հիմնական թեզերը
Փաշինյանի տեսլականի բազմակետերը. ո՞րն է դեպի ԵՄ տանող ՀՀ ճանպարհային քարտեզը
Սա աշխարհի առաջին առաջնությունն է օլիմպիական մարզաձևից, որը կանցկացվի Հայաստանում. Ա. Հարությունյան
Մենք ԵՄ գործընկերների հետ կրթական բարեփոխումները իրականություն ենք դարձնում. Ժաննա Անդրեասյան
23:00
Բորելին կոչ են արել զրկել Վրաստանին ԵՄ թեկնածուի կարգավիճակից
22:45
Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին կգործի մայիսի 20-ից
Իրան-Թուրքիա. անվտանգությու՞ն, թե՞ պայքար տարածաշրջանային առաջնորդության համար
Բագրատ Սրբազանը «սրբադասում է» չգողանալու պատվիրանը խախտած նախկիններին. սա խարան է եկեղեցուն
Հայաստանում հեղաշրջման փորձ է արվում. հերթականը՝ Կրեմլի պատվերով
21:50
Բայդենն հայտարարել է, որ ԱՄՆ-ը կաջակցի Իսրայելին՝ չնայած տարաձայնություններին
Շողակաթ գյուղից 19 կմ հյուսիս 2-3 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
21:30
ՄԱԿ-ի ԱԽ-ում կքննարկվի պաղեստինա-իսրայելական հակամարտությունը
Հայաստանը և ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը երեք ուղղություններով կշարունակեն ակտիվ համագործակցությունը
21:10
Եգիպտոսը դատապարտել է Իսրայելի գործողությունները
Եկեղեցու կարեւոր հայտարարությունն ու բաց հարցերը
ՌԴ-ն չի ցանկանում, որ այլ երկրներ միջամտեն իր ընտրական գործընթացներին․ Դմիտրի Պեսկով
Շիրակի մարզի Քեթի գյուղում երեք ավտոմեքենա է բախվել, տուժել է 5 մարդ
20:30
Ավստրիան հայտնել է, որ մտադիր չէ ՆԱՏՕ-ի անդամ դառնալ
ՄԱԿ-ի ՊԳԿ-ի կողմից մեկնարկել է արցախահայության աջակցության նոր ծրագիր
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ․ Լարսը փակ է բեռնատարների համար
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում

Թուրքիայի «ջանքերին» ավելի բարձրաստիճան ու պաշտոնական արձագանք չի կարող լինել. Կիրո Մանոյան

 «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը:

– Պարոն Մանոյան, Թուրքիայի նախագահին 2015-ի ապրիլի 24-ին Հայաստան հրավիրելու քայլն արդեն իսկ տարբեր գնահատականներ ստացավ: Դուք ինչպե՞ս կգնահատեք այն:

– Կարծում եմ՝ դա մարտահրավեր է Թուրքիային, ոչ թե ինչ-որ կոնկրետ անձի, և Հայաստանի պաշտոնական պատասխանն է Էրդողանի՝ ապրիլի 23-ի հայտարարությանը. սա պետք է այդպես գնահատվի:

– Ընտրված են խորհրդանիշն ու կարգախոսը՝ «Հիշում եմ և պահանջում»: Արդյոք Ցեղասպանության հարյուրամյա շեմից հետո պահանջատիրության անցնելու ձևակերպո՞ւմ է սա:

– Հարյուրամյակի պետական հանձնաժողովի նախորդ երեք նիստերին քննարկվել է հարյուրամյակի քաղաքական բովանդակությունը, տարբեր մասնակիցներ հայտնել են այն տեսակետը, որ արդեն եկել է պահը, երբ պետք է անցնենք հաջորդ հանգրվանին, իսկ այդ հանգրվանը հատուցման խնդիրն է, պահանջատիրության, հետևանքների վերացման խնդիրը՝ ինչպես որակում են տարբեր քաղաքական ուժեր: Կարծում եմ՝ կարգախոսի «պահանջում»-ը հենց դրան է վերաբերում, որ սա ոչ միայն հիշատակում է լինելու հարյուրամյակից հետո, այլև հայ ժողովուրդը իր իրավունքներն է պահանջելու:

– Այս քայլի հետևում ամենատարբեր ուժերի են տեսնում՝ ընդհուպ թուրքական: Արդյոք սա ինքնուրո՞ւյն քայլ էր, թե՞ ինչ-որ մեկի դրդմամբ էր կատարվել:

– Եթե արտաքին ուժի դրդման մասին է հարցը, ապա համոզված եմ, որ արտաքին ուժի դրդում չկա սրա մեջ: Ասում եմ՝ սա ավելի շուտ մարտահրավեր է, քան հրավեր: Սա միասին ֆուտբոլի խաղ նայելու հրավերքի նման է: Այսինքն՝ նախագահը հստակ ասում է՝ եթե ուզում են արխիվները բացել, որ իբր թե պատմությունն իմանան, դրա կարիքը չկա, թող գան այստեղ ապրիլի 24-ին, ավելին կիմանան: Արտաքին որևէ ուժի կողմից դրդում չեմ տեսնում: Սա զուտ նախագահի գաղափարն է:

– Ասում են՝ հրավերը հասցեատեր չունի:

– Հասցեատեր չունի այն առումով, որ ոչ ոք չի կարող իմանալ՝ եկող ապրիլի 24-ին Թուրքիայում ով է լինելու նախագահը, դրա համար էլ չէր կարող ավելի կոնկրետ հասցեատեր ունենալ: Սերժ Սարգսյանն ասել է՝ ով որ լինի Թուրքիայի նախագահը, նրան է ուղղված հրավերը:

– Այդ առումով ժամանակավրեպ չէ՞ այն:

– Կարծում եմ՝ սխալ է ժամանակավրեպ գնահատելը: Եթե եկող տարվա համար պիտի հրավերն ուղղվի, չի կարող ժամանակավրեպ լինել:

– Կարծում եք՝ Թուրքիայի կողմից արձագանք պիտի լինի՞ ու կլինի՞:

– Կարծում եմ՝ Թուրքիայի կողմից արձագանք կարող է չլինի, այսինքն՝ ոչ թե մերժեն, այլ ընդհանրապես չլինի արձագանք: Այսինքն՝ ինչպես որ սրանից առաջ եղել է, երբ իրենք 2005 թվականին առաջարկում էին պատմաբանների հանձնաժողով կազմել, իսկ Հայաստանի այն ժամանակվա նախագահը պատասխանեց, որ մեր երկու երկրների հարաբերություններն այնքան բարդ են, որ միայն պատմաբանների ուսերին դնելը ճիշտ չի լինի, պետք է որ մենք ստեղծենք միջկառավարական հանձնաժողով, ինչը ենթադրում է նաև ունենալ դիվանագիտական հարաբերություններ:

Թուրքիայում տարիներ շարունակ՝ մինչև 2008-ին Սերժ Սարգսյանի՝ Մոսկվայում հնչեցրած հրավերը, ամենաբարձրաստիճան թուրք ղեկավարները բացահայտ սուտ էին խոսում՝ ասելով, որ Հայաստանն իրենց՝ հանձնաժողով կազմելու դիմումին չի պատասխանել: Նրանք անտեսում էին այդ պատասխանը, որովհետև իրենց ակնկալած կամ ցանկացած պատասխանը չէր, դրա համար անտեսում էին: Հիմա էլ՝ ապրիլի 23-ին, Էրդողանի այդ ուղերձից հետո, նրանք տարբերակներով ասացին, որ սպասում են Հայաստանի և ընդհանրապես հայության արձագանքին։ Կարծում եմ՝ սրանից ավելի բարձրաստիճան ու պաշտոնական արձագանք չի կարող լինել: Բայց չեմ զարմանալու, եթե Թուրքիան անտեսի նաև այս պատասխանը:

Թուրքիայի կողմից կիսաարձագանքի նման մի բան եղավ, որ Հայաստանն Էրդողանի ջանքերը չգնահատեց: Իսկ միջազգային հանրության կողմից այս հայտարարությունը որևէ գնահատական կստանա՞:

– Կարող են այդպես ասել. բնականաբար, բայց դա արձագանքի գնահատականը չէ: Իրենք ուրիշ բան են դեռևս ցանկանում կամ ակնկալում, բայց այդպիսի բան չի կարող լինել, որ ճիշտ իր ուզած արձագանքը ստանա: Իսկ միջազգային հանրությունը, կարծում եմ, կհասկանա՝ Հայաստանն ինչ ասաց, և կշարունակի իր ճնշումը Թուրքիայի վրա Հայաստանի և հայության նկատմամբ նրա թշնամական վերաբերմունքը փոխելու ուղղությամբ: Այսինքն՝ ոչ թե պարտադիր կմղեն, որ նախագահն անպայման գա Երևան, այլ ճնշումը կլինի, որ Հայաստանի և հայության նկատմամբ թշնամական վերաբերմունքը փոխեն:

 

Լուսանկարը՝  Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում