Հավելվածներ ստեղծողները փոխել են մարդկանց կյանքը՝ ազդելով նրանց միջև շփումների, սովորելու, աշխատելու, ժամանցի հնարավորությունների վրա:
Մարդիկ շնորհակալական ուղերձ են հղել այն մշակողներին, առանց որոնց հավելվածների նրանք չեն պատկերացնում իրենց կյանքը: Նրանք չեն իմացել մշակողների անունները, սակայն գնահատել են նրանց ներդրումն իրենց վիրտուալ կյանքում, մասնագիտական տարբեր ոլորտներում աշխատանքի հեշտացման գործում:
Հիշեցենք, որ երեկ Apple-ի նախաձեռությամբ բացվել է ծրագրեր մշակողների 25-րդ ամենամյա WWDC համաժողովը: Ամերիկյան ընկերությունը ներկայացրել է նոր արտադրանքներ՝ օգնելու ծրագրավորողներին հեշտացնել իրենց աշխատանքը և հավելվածները հասցնելու նոր մակարդակի:











































