Անջելինա Ջոլին BBC Radio Five Live-ին տված հարցազրույցում ակնարկել է, որ եգիպտացի թագուհի Կլեոպատրայի դերից հետո կարող է ավարտել դերասանական կարիերան:
«Այն հեշտ չէ, դժվար է այդ դերը խաղալ: Սակայն մենք մոտ ենք որոշմանը: Կարծում եմ՝ կպահանջվի մեծ նախապատրաստվածություն: Դա այնպիսի դեր է, որում ներդնում ես ամեն ինչ, ու որից հետո ամեն ինչ պետք է հիանալի ավարտվի: Էլ ի՞նչ է հնարավոր խաղալ դրանից հետո»,- ասել է Ջոլին:
Ջոլիի խոսքով՝ նոր ֆիլմի ռեժիսորը դեռ որոշված չէ, իսկ Սթեյսի Շիֆի գրքի հիման վրա ֆիլմի սցենարը գրելու է Էրիկ Ռոտը:
Մինչ այդ Sony-ն «Կլեոպատրայի» համար որպես ռեժիսոր դիտարկել է Փոլ Գրինգրասի, Ջեյմս Քեմերոնի, Դևիդ Ֆինչերի ու Էնգ Լիի թեկնածությունները:








































