Ամերիկյան Google կորպորացիան ծրագրում է ավելի քան 1 մլրդ դոլար ծախսել արբանյակների վրա, որոնք համացանցային հասանելիություն կկարողանան տրամադրել աշխարհի հեռավոր տարածաշրջաններին՝ գրում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով աղբյուրներին:
Ընկերության պլանները դեռ կարող են փոխվել, սակայն տվյալ պահին հայտնի է, որ ծրագիրը կսկսվի 180 փոքրիկ, սակայն հզոր արբանյակներից, որոնք կտեղադրվեն ավելի ցածր բարձրության վրա, քան սովորական արբանյակները՝ ասվում է հոդվածում:
Չի բացառվում, որ հետագայում այդ ուղղությամբ աշխատանքները կշարունակվեն՝ հավելում է թերթը:
Համաձայն աղբյուրի՝ նախագիծը գլխավորում է O3b Networks Ltd սթարթափի հիմնադիր Գրեգ Ուայլերը, որը վերջերս է միացել Google-ին:
Բացի այդ՝ նշվում է, որ կորպորացիան ինժեներների է վարձում Space Systems/Loral LLC-ից:
Նախագծի արժեքը 1 մլրդ-ից մինչև ավելի քան 3 մլրդ դոլար է:







































