«Մունդիալ-2014»-ի մեկնարկից առաջ անցկացվող ընկերական հանդիպումների շրջանակներում Բելգիայի հավաքականը Ստոկհոլմում հանդիպում անցկացրեց Շվեդիայի ընտրանու հետ:
Բելգիացիներն առավելության հասան 2:0 հաշվով: Գոլերի հեղինակ դարձան Ռոմելու Լուկակուն և Էդեն Ազարը:
Հիշեցնենք` աշխարհի առաջնության խմբային փուլում Բելգիայի հավաքականի մրցակիցներն են Ռուսաստանի, Ալժիրի և Հարավային Կորեայի ընտրանիները:







































