Ահա և եկավ երկար սպասված ամառը: Խնամված մաշկը և գեղեցիկ մազերը պետք է զարդարի արժանի օծանելիքը: Spletnik.ru-ն ներկայացնում է Ամառ-2014-ի բույրերի ընտրանին:
Ամառ 2014-ի գլխավոր նորույթներից մեկը Dior Addict Eau de Toilette-ն է, որի գովազդային դեմքը Սաշա Լուսն է:
1. Հավաքածուի մեջ տեղ է գտել Guerlain-ի Aqua Allegoria Limon Verde-ն, որի թարմ բույրը հիշեցնում է հասարակածային անտառների, ջրվեժի և բրազիլական պարերի մասին:

2. Ամառային բույրերի մեջ իր ուրույն տեղն ունի Frederic Malle-ի Editions de Parfums օծանելիքների հավաքածուն, որտեղ նորույթը Eau de Magnolia-ն է:

3. Հունիսի գայթակղիչ բույրերից մեկն էլ Jo Malone London-ի Silk Blossom-ն է: Հյութեղ և հաճելի օծանելիքը առանձնանում է իր օդային թեթևությամբ:

4. L’Occitane-ի La Collection de Grasse հավաքածուն նույնպես այս ամռանը օծանելիքների շարքում արժանի տեղ է գրավել:

5. Van Cleef & Arpels-ի հեքիաթային Rêve Elixir բույրն առանձնանում է սպիտակ ծաղիկների բույրով, որոնցով հարուստ է դրախտային այգին:

6. Ամառային բույրերի ներկայացման մեջ իրենց դերն ունեն Atkinsons-ի Rose in Wonderland, Lavender on the Rocks և Posh on the Green եռյակը:

7. Givenchy մակնիշի Atelier de Givenchy բույրերի դեսերտը կազմված է ծաղիկների էլիտար տեսակներից, յուղերից և փայտի թանկարժեք տեսակներից:

8. Հատկապես շատ գեղեցիկ է էթնիկական Ylang Austral-ը, որը կոչ է անում մեկնել անվերջանալի ուղևորության էկզոտիկ երկրներով:

9. Անհնար է չսիրահարվել Oud Flamboyant-ին, որը խորհրդանշում է Givenchy-ի արվեստն ու ստեղծագործությունը:

10. Վերջնամասը նվիրված է տղամարդկանց: 2014 թ. ամռան ամենահետաքրքիր օծանելիքներից մեկը առեղծվածային, էլեգանտ և շատ տղամարդկային Avon-ի Elite Gentleman Untailored-ն է:

11. Անպայման փորձեք Salvatore Ferragamo-ի Acqua Essenziale Blu բուրմունքը: Վճռական, գրավիչ, թարմ ու հագեցած բուրմունքը էներգիա, խարիզմա է ճառագայթում:

12. Lalique-ի Hommage à l’homme Voyageur օծանելիքը զգալիորեն տարբերվում է Hommage à l’homme-ից: Բազմաշերտ բուրմունքը ոգեշնչված է Ատլանտյան օվկիանոսով ճանապարհորդություններից: Այն պատկերում է նրբաճաշակություն և էլեգանտություն:











































