Մադրիդի «Ատլետիկո»-ի հարձակվող Դավիդ Վիլյան, ով որոշում է կայացրել շարունակել կարիերան MLS-ի «Նյու Յորք Սիթի» ակումբում, շնորհակալություն է հայտնել մադրիդցիներին:
Նախորդ մրցաշրջանում 32-ամյա հարձակվողը Իսպանիայի չեմպիոն է դարձել, Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության եզրափակիչի ուղեգիր նվաճել: Նա 43 հանդիպում է անցկացրել և 13 գոլ հեղինակել:
«Շնորհակալ եմ «Ատլետիկո»-ին և նրա երկրպագուներին` անմոռանալի մրցաշրջանի համար: Այս ակումբն ընդմիշտ իմ սրտում կմնա»,- Twitter-ի իր էջում գրել է Վիլյան:










































