Մադրիդի «Ռեալ»-ի պաշտպան Սերխիո Ռամոսը հայտնել է, որ կցանկանար նվաճել «Ոսկե գնդակ»-ը: Ֆուտբոլիստը, սակայն, նշել է, որ «արքայական ակումբ»-ի հաջողությունների գործում ներդրում ունի թիմի ֆուտբոլիստներից յուրաքանչյուրը:
«Հիանալի տարի էր: Հուսանք, որ ամեն ինչ կշարունակվի աշխարհի առաջնության ժամանակ: Իսպանիայի հավաքականը ջանք չի խնայի: Իհարկե, կցանկանայի նվաճել «Ոսկե գնդակ»-ը, բայց, անկեղծ ասեմ, անգամ չեմ մտածել այդ մասին:
Կարծում եմ բոլոր անհատական տիտղոսները կարելի է նվաճել թիմի ֆուտբոլիստների ջանքերի շնորհիվ: «Ռեալ»-ը հաջողությունների է հասնում ոչ թե Սերխիո Ռամոսի, այլ ամբողջ թիմի խաղի շնորհիվ»,- Marca-ն մեջբերում է Ռամոսի խոսքերը:






































