Այսօր լրանում է «Լիվերպուլ»-ի և Անգլիայի հավաքականի ավագ Սիթվեն Ջերարդի 34-րդ տարեդարձը:
Ջերարդը իր ողջ կարիերայի ընթացքում հանդես է եկել «Լիվերպուլ»-ի կազմում: Երբ Սթիվեն Ջին 8 տարեկան էր, նրան նկատեցին մերսիսայդյան ակումբի սկաուտները և վերցրին թիմի ակադեմիա, որտեղ նա անցավ տարիքային բոլոր մակարդակները: Առաջին թիմի կազմում Ջերարդը իր նորամուտը նշել է 1998 թվականին, իսկ արդեն 2 տարի անց նա դարձավ թիմի անփոխարինելի ֆուտբոլիստներից մեկը: 2003 թվականից ի վեր Ջերարդը կրում է «Լիվերպուլ»-ի ավագի թևկապը:
Կարիերայի մեծը մասը Ջերարդը անցկացրել է կիսապաշտպանության կենտրոնում, բայց նա խաղացել է նաև հենակետային գոտում, ինչպես նաև կիսապաշտպանության եզրում և հարձակման գծում: Այս ամենի հետ մեկտեղ Ջերարդին հաջողվել է խաղալ նաև պաշտպանության եզրում:
Անգլիայի ազգային հավաքականի կազմում ֆուտբոլիստը իր նորամուտը նշել է 2000 թվականին:
Լիվերպուլ»-ի կազմում Ջերարդը մասնակցել է ԱՊԼ-ի 666 հանդիպամն և դարձել 173 գոլի հեղինակ:
Նվաճումները
Անգլիայի գավաթ (2)՝ 2001, 2006
Լիգայի գավաթ (3)՝2001, 2003, 2012
Անգլիայի սուպերգավաթ (2)՝ 2001, 2006
Չեմպիոնների լիգա՝ 2005
ՈւԵՖԱ-ի գավաթ՝ 2001
Եվրոպայի սուպերգավաթ (2)՝ 2001, 2005









































