Իրանում բացվել է աճի հորմոնի արտադրության առաջին գիծը, ինչը երկիրը դարձնում է աշխարհում այդ հորմոնի առաջին արտադրողը: Այս մասին գրում է IRNA գործակալությունը:
Իրանի նախագահ Հասան Ռոհանին բացել է Daroupakhsh ընկերության արտադրական գիծը:
Ընկերության տնօրեն Նասեր Նագդին հայտարարել է, որ տվյալ նախագիծը երկրին տարեկան մոտ 300 մլն դոլար կբերի:
Նշենք, որ աճի հորմոնը խթանում է երեխաների և դեռահասների աճը:









































