Կատալոնական «Բարսելոնա»-ի պաշտպան Կարլես Պույոլը պաշտոն է ստացել և կմնա ակումբում:
«Բարսելոնա»-ի պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ Պույոլը կդանա ակումբի մարզական տնօրեն Անդոնի Սուբիսարետայի օգնականը:
«Շնորհակալ եմ «Բարսելոնա»-ին: Ակումբը շատ բան է տվել ինձ: Սա հերթական հնարավորությունն է: Կփորձեմ ամեն ինչ անել հնարավորինս լավ և չեմ դադարի սովորել»,- հայտարարել է Պույոլը:
Պույոլը, ով «Բարսելոնա»-ի առաջին թիմում հանդես է գալիս 1999 թվականից, մոտ 400 խաղ է անցկացրել ակումբում:







































