Մյունխենի «Բավարիա»-ի կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերին հայտարարել է, որ իրեն շատ երջանիկ է զգում ակումբի կազմում:
«Ես այստեղ եմ արդեն 6 տարի շարունակ, ու Մյունխենում ինձ ամեն ինչ դուր է գալիս:
Ես շատ երջանիկ եմ ու շատ լավ ժամանակ եմ անցկացնում Գերմանիայում: Ինձ համար «Բավարիա»-ն ավելի կարևոր է, քան Ֆրանսիայի հավաքականը»,- ասել է Ռիբերին Bild-ին տված հարցազրույցում:
Հավելենք, որ 29-ամյա խաղացողը հրավիրվել է հավաքական չորեքշաբթի օրը Իտալիայի հավաքականի դեմ խաղին մասնակցելու համար:







































