Միջուկային զենքի պատրաստման համար Իրանի ստեղծած ենթակառուցվածքը կարելի է ոչնչացնել միայն ոչ կոնվենցիոնալ հարվածով՝ միջուկային զենքի կիրառմամբ: Այս մասին Վաշինգտոն այցի ժամանակ հայտնել է իսրայելական բանակի գլխավոր շտաբի նախկի պետ Դան Հալուցը: Այս մասին հայտնում է Rosbalt-ը:
«Չի կարելի Իսրայելին անկյուն քշել, Իրանը չպետք է «կարմիր գծին» սերտ մոտենա»,- Հալուցի խոսքերն է մեջբերում Zman.com-ը:
Սակայն նա հույս ունի, որ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն երբեք նման քայլի չի գնա: «Հուսով եմ՝ նա խելագար չէ, որ նման բան անի»,- ասել է Հալուցը:
Այս հաղորդագրության վերաբերյալ պաշտոնական արձագանք չի ստացվել:







































