Լույս է տեսել Իսպանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեի ինքնակենսագրականը: Այս մասին գրում է Marca-ն:
Գիրքը կոչվում է «Վիսենտե, հարգանքի արժանի կենսագրություն»: Շնորհանդեսը տեղի է ունեցել Սևիլիայի «Ռամոն Սանչես Պիսխուան» մարզադաշտում:
«Այս գիրքը պատմում է Սալամանկայում ծնված համեստ տղայի մասին: Ֆուտբոլում շատ երկար ճանապարհ եմ անցել, որով հպարտանում եմ: Որպես մարզիչ կերտել եմ իսպանական ֆուտբոլի լավագույն ժամանակահատվածը»,- հայտարարել է մասնագետը:







































