Աֆրիկյան միությունը մայրցամաքի տարածքում սկսել է մանկական ամուսնություններն արմատախիլ անելու մասշտաբային արշավ: Այս մասին հայտնում է BBC-ն:
Ինչպես նշվում է՝ մինչև 18 տարեկան երեխաների ու դեռահասների շարքում ամուսնությունները գլոբալ երևույթ են, սակայն այդ առումով առավել անբարենպաստ է համարվում Աֆրիկան:
Փորձագետների տվյալներով՝ յուրաքանչյուր երրորդ աֆրիկացի աղջկա ստիպում են ամուսնանալ անչափահաս տարիքում: Նման աղջիկների թիվը ներկայում գերազանցում է 17 միլիոնը:












































