Ուսումնասիրելով վերջին 25 տարում հավաքված տվյալները՝ գիտնականները հանգել են այն եզրակացության, որ մեր մոլորակի բնակչության 30%-ը տառապում է ավելորդ քաշից։ Հետազոտողները նաև պարզել են, թե որտեղ են ապրում ամենագեր մարդիկ, և հայտարարել են, որ ճարպակալման դեմ պայքարը կարևոր է գլոբալ տաքացումից։
Առաջին հայացքից, ճարպակալման խնդիրը վերաբերում է միայն ԱՄՆ-ի բնակիչներին, սակայն, դա միայն մակերեսային եզրակացություն է, հաղորդում է Informing–ը։ Այդ խնդիրն ունի համաշխարհային մասշտաբներ։ Ինչպես նշել են Առողջության ցուցանիշների և գնահատման ամերիկյան ինստիտուտի գիտնականները, պայքարել այդ խնդրի դեմ, փաստորեն, չի հաջողվում։
Գիտնականների արդյունքներով, այդ անմխիթար ցուցակում առաջատար են ԱՄՆ-ը, Չինաստանը, Հնդկաստանը, Ռուսաստանը, Բրազիլիան, Մեքսիկան, Եգիպտոսը, Գերմանիան, Պակիստանը և Ինդոնեզիան։









































