Ֆրանսիայի առաջնության 12-րդ տուրի շրջանակներում «Լիլ»-ն առավելության հասավ «Բրեստ»-ի նկատմամբ: Մրցավարի եզրափակիչ սուլիչն արձանագրեց 1:0 հաշիվը: Հանդիպման միակ և հաղթական գոլը հեղինակեց իվուարցի հարձակվող Սալոմոն Կալուն:
Այսպիսով` «Լիլ»-ն իր վաստակած միավորների թիվը հասցրեց 20-ի, իսկ «Բրեստ»-ն իր ակտիվում ունի 13 միավոր:
«Լիլ» – «Բրեստ»` 1:0
1:0 Կալու (45’)









































