Նոյեմբերի 7-ին Դենիել Քրեյգը սմոքինգով հայտնվել է բրիտանական BAFTA կինոակադեմիայի 2012 թ. մրցանակաբաշխությանը: Այս անգամ միջոցառումն անցկացվել է Բևերլի Հիլզ հյուրանոցում:
Դենիելին աջակցելու համար այստեղ են եկել «Բոնդի ընկերուհիները»՝ «007: Skyfall-ի կորդինատները» ֆիլմից` Նաոմի Հարիսը և Բերենիս Մառլոն:
Նաոմին այս միջոցառմանը ներկայացել է Miu Miu-ի զգեստով և Tiffany-ի վզնոցով՝ այն դեպքում, երբ Բերենիսը գերել է բոլորին Օսկար դե լա Ռենտի իր զգեստով՝ լրացնելով իր կերպարը Amrapali ականջօղերով և Le Vian մատանիով:
44-ամյա դերասանը արժանացել է BAFTA մրցանակի՝ «տղամարդու լավագույն դերի» համար:












































