Իսպանացի թենիսիստ, աշխարհի առաջին ռակետ Ռաֆայել Նադալը դուրս է եկել Ֆրանսիայի բաց առաջնության երրորդ շրջան:
Նադալը 6:2, 6:2, 6:3 հաշվով պարտության է մատնել ավստրիացի Դոմինիկ Տիմին: Խաղը տևել է 2 ժամ 4 րոպե:
Երրորդ շրջանում Նադալը պայքարելու է Լեոնարդո Մայեր (Արգենտինա) – Թեյմուրազ Գաբաշվիլի (Ռուսաստան) մրցավեճի հաղթողի հետ:










































