Friday, 26 04 2024
Լուծում ենք Հայաստանի՝ առաջիկա տասնամյակներում լինելիության հարցը. վարչապետ
ՔԿ վարույթներով առաջին եռամսյակում վերականգնվել է մոտ 30 մլն դոլարի վնաս
Հնդկաստանի պատասխանը Բաքվին
Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Աշոտ Սմբատյանը Վրաստանի հետախուզական ծառայության ղեկավարի հետ քննարկել է համագործակցության հարցեր
ՍԴՀԿ-ն դատապարտել է ՀՅԴ ներկայացուցիչների պահվածքը Լիբանանում Ցեղասպանության տարելիցի միջոցառման ժամանակ
ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսին
14:48
Բունդեսթագի պատգամավորի կարծիքով՝ ԵՄ-ին Հայաստանի անդամակցությունը բխում է հենց ԵՄ-ի շահերից
14:40
ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Անն Լոուրենս Պետել
14:30
Պենտագոնը 6 միլիարդ դոլարի պայմանագրեր է պատրաստում Կիևի համար զենք արտադրելու նպատակով
Իսրայելը և «Հեզբոլլահ»-ը հայտնել են միմյանց հարվածներ հասցնելու մասին
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Տյումենի մարզում ավելի քան 5000 մարդ է տարհանվել հեղեղումների պատճառով
Ոնց որ քաղաքացին գնա բժշկի, քեզ ասի՝ գույքահարկդ չես վճարել, չեմ բուժելու. ՔՊ պատգամավոր
Ստացվում է «շահումով խաղերին» 10 օր ուշացումով հարկի վճարում ենք թույլ տալիս, ո՞նց. Թունյան
«Գալ-գնալ… այլևս չի լինի». նոր համակարգի ներդրումով հարկատուն ժամանակի կորուստ չի ունենա
13:30
Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից
13:15
Ալիևին դիմավորել են Շոլցն ու Բերբոքը
Աղդամի ռուս-թուրքական մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը
12:45
ԱՄՆ-ն ճնշում է Չինաստանի զարգացումը. Չինաստանի ԱԳ նախարար
Ուղիղ․ Էներգետիկայի դիվիեսիֆիկացիայի հեռանկարները․ հանրային քննարկում
Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ․ դատարանը մերժել է նրա խափանման միջոցը փոխելու միջնորդությունը
Ղազախստանի պետականության դեմ աշխատողներ կան. Տոկաև
Լուրերի օրվա թողարկում 12։00
12:01
Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում
«Մեծ խաղում» Հայաստանը միայնակ չի՞ մնա, երաշխավորն ո՞վ է
Ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ է եղել
Գառնի գյուղում տուն է այրվել
Հանրապետական նշանակության ճանապարհի Նավուրի հատվածում այսօր կիրականացվեն հորատապայթեցման աշխատանքներ
11:20
ՀՀ ԱԳՆ-ն՝ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպման մասին

Սերգեյը Ուկրաինայում ամբողջ հայ ազգի համար դռները բացեց

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Մայդանում հունվարի 22-ին հրազենային վնասվածքից զոհված Սերգեյ Նիգոյանի հայրը՝ Գագիկ Նիգոյանը: Սերգեյ Նիգոյանը Գագիկ Նիգոյանի մինուճարն էր…

– Պարոն Նիգոյան, այն պահից, որ Ձեր որդին գնաց Մայդան և զոհվեց, ի՞նչ զգացողություններ ունեիք, ու հիմա, երբ նա ուկրաինացիների ու Ուկրաինայի համար հերոս է, ի՞նչ եք զգում:

– Ինչ ուզում են անեն, ով ուզում է ընտրվի, ում ուզում են ուսերին դնեն, ման տան, մեզ համար մեկ է, քանի որ Սերգեյի մահից հետո ամեն բան արժեզրկվել է: Մարդիկ դեռ ընտրություններով են զբաղված, Ուկրաինայի վիճակը շարունակվում է այսպիսին մնալ: Ոչ մի փոփոխություն չկա, փոփոխությունն այն է, որ հետ բերեն խաղաղությունը, այլապես` փոխեն թե չփոխեն, օգուտ չէ:

– Պորոշենկոյի հաղթանակը Սերգեյի համար կնշանակե՞ր հաղթանակ:

– Չգիտեմ: Մեզ համար բոլորովին միևնույն է` Յանուկովի՞չը, Պորոշենկո՞ն, թե՞ Տիմոշենկոն կլիներ: Սերգեյին ոչ ոք չի ստիպել գնալ Մայդան, նա ինքնակամ է գնացել, ինքնակամ ընկել: Մեզ համար միայն թե խաղաղություն լինի, իսկ մնացածը` ով կլինի երկրի նախագահ, մեզ համար խիստ միևնույն է:
Մենք կորցրինք, ու վերջ, մենք սրանից հետո էլ բան չենք ուզում, միայն խաղաղություն, մեղք են, անմեղ ջահելներ են զոհվում:

– Ձեր ընտանիքից միայն նա՞ էր այնտեղ՝ Մայդանում: Սերգեյի նկարներում երևում է, որ ինքը լուսավոր հայ է: Սերգեյի` եռագույնով նկարները հայաստանցիներիս գոտեպնդում էին, որ Հայաստանի ազատասեր հանրությունն էլ է Մայդանում… Սերգեյի՝ եռագույնով Մայդանում նստելու մասին ի՞նչ կասեք:

– Եռագույնը միշտ իր հետ էր: Դպրոցական տարիներին անգամ գիշեր-ցերեկ նա եռագույնի հետ էր քնում: Առհասարակ նա մեզ չի տեղեկացրել, որ գնում է, հետո զանգել ասել է, որ Մայդանում է: Մեզ հետ չի կիսվել, չի բացվել, իր կամքով գնացել է:

– Ի՞նչ կարծիք ունեք Սպիտակում Յանուկովիչի անվան հրապարակի մասին: Երիտասարդները փորձեցին Յանուկովիչի հրապարակը կոչել Սերգեյի անունով, բայց անհաջող… Հայաստանում Յանուկովիչի հրապարակ ունենալու փաստը Ձեզ չի՞ վիրավորում:

– Չէ՛, ինչո՞ւ, իսկ ինչ է արել Յանուկովիչն ինձ, որ ազդվեմ, բոլորովին: Մեզ համար ինչ…

– Բայց չէ՞ որ Յանուկովիչի բիրտ իշխանության պատճառով Ձեր տղան զոհվեց:

– Բայց ո՞վ կարող է հաստատ իմանալ՝ ում ձեռով գնաց, ոնց գնաց, դա որևէ մեկը չգիտի:

– Հավատո՞ւմ եք արդյոք, որ Ուկրաինայի արդարադատությունը կգործի, մարդասպանը կպատժվի:

– Մեր կարծիքով՝ ինչ-որ մի բան կբացահայտվի և շուտ: Համենայնդեպս, այդպիսի հույսեր ունենք:

Ինքը իր եռագույնով ինչ-որ մեկին խանգարում էր այնտեղ:

– Այդ օրերին արդյո՞ք նրա հետ խոսում էիք:

– Ամեն օր էինք խոսում, օրը հիսուն անգամ, և այդ գիշերն էլ եմ զանգել: Ասում էր՝ շատ լավ է, ես մինչև հաղթանակ պետք է մնամ, արյունս պետք է թափեմ, բայց պետք է հաղթանակի հասնեմ: Ինքը ասում էր մեզ՝ իմ այստեղից գալը կլինի դիակիս վրայով, ես կլինեմ այստեղ մինչև հաղթանակը:

– Հետաքրքիր է, գաղթական հայ, սովորական շինականից Դուք լույս աշխարհ եք բերել որդի, որը հայրենիքից հեռու Ուկրաինայի համար, բայց նաև հայրենիքի՝ Հայաստանի համար ազատություն էր տենչում Մայդանում… Որտեղի՞ց այդ տենչը…

– Իր մեջ ի սկզբանե եղել է ազատությունը, ինքը հավասարապես սիրում էր և՛ Հայաստանը, և՛ Ուկրաինան:

– Հայաստան երբևէ եկե՞լ է:

– Չէ՛, չի եկել, այս ամռանն էր ուզում գալ: Ուզում էր արտասահմանյան անձնագիր ձեռք բերել, Հայաստան գալու մուրազ ուներ, այն էլ… չհասցրեց: Ինքը ծնվել է Ուկրաինայում:

– Իսկ Հայաստանի մասին ի՞նչ պատկերացումներ ուներ:

– Նա Հայաստանի համար գժվում էր, պարբերաբար հայերի հետ էր շփվում, ամբողջ պատմությունն էր ուսումնասիրել, ամեն տարի դեկտեմբերի 7-ին, ապրիլի 24-ին մոմ էր դնում, վառում, մեզ ասում էր՝ մոռացե՞լ եք, բա այսօր ամսի քանի՞սն է…Նա Ցեղասպանության մասին նաև խոսել է համացանցում:

– Թերևս դաժան հնչի հարցս. որ ուկրաինացին է սպանվում իր երկրի համար` դա գուցե նորմալ է, բայց որ եռագույնով փաթաթված Սերգեյն է դառնում Մայդանի առաջին զոհը, դա արդեն միստիկա չէ՞:

– Սերգեյը Ուկրաինայում ամբողջ հայ ազգի համար դռները բացեց, որ ուր մտնեն ասեն՝ մեր հայը զոհվեց ձեզ համար: Տարբեր ձևի մարդիկ կան, այդ առումով լվաց բոլոր կեղտերը, մաքրեց, ճանապարհ բացեց, մարդիկ կան, որ գնահատում են, կան այնպիսիները, որ չեն գնահատում: Բայց ես կարող եմ ասել՝ իր գլխին սարքեցին, ուրիշ ոչ մի բան:

– Թշնամիներ ունե՞ր:

– Բացարձակ:

– Իսկ Յանուկովիչի քաղաքականությունից դժգո՞հ էիք:

– Մեր դժգոհ կամ գոհը ո՞րն է` ով էլ լինի, աշխատող հասարակ մարդ ենք, ով պետք է բերի մեզ տա, ով էլ լինի` միայն խաղաղություն լինի:

– Իսկ կայի՞ն Ձեզ քննադատողներ, որ թողել եք Սերգեյին Մայդան գնալ:

– Այո՛, շատ են ասել:

– Իսկ ի՞նչ նպատակներ ուներ:

– Ինքը շատ բանի կհասներ, եթե այնտեղից իրեն չմաքրեին, ուղղակի տեսան, որ վաղը, մյուս օրը կարող է առաջ գնալ, հանեցին արանքից, իրեն ոչ թե պատահական խփեցին, այլ միտումնավոր:

– Հայաստանի համա՞ր էր ազատություն տենչում Մայդանում:

– Ինքը և՛ Հայաստանի, և՛ Ուկրաինայի կողմից էր, Հայաստանի համար խելքը գնում էր, ինքը թեև ընդհանրապես չէր եղել հայրենիքում, բայց շատ էր սիրում Հայաստանը, գնում էր սրա-նրա հետ ծանոթանում, ասում բաներ, որ ես անգամ չգիտեմ…

Այսօր նրան հիշում են, վառ պահում հիշատակը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում