Լոնդոնի «Չելսի»-ի պաշտպան Ջոն Թերիի` Պրեմիեր Լիգայի 4-խաղյա որակազրկման ժամկետը լրացավ, և նա կարող է մասնակցել «Լիվերպուլ»-ի հետ առաջիկա հանդիպմանը:
«Շախտյոր»-ի դեմ խաղը Թերին դիտեց պահեստայինների նստարանից, քանի որ լոնդոնյան թիմի գլխավոր մազրիչ Ռոբերտո դի Մատեոյի կարծիքով ավագը լավ չէր պատրաստված:
«Լիվերպուլ»-ի դեմ «Սթեմֆորդ Բրիջ»-ում կայանալիք հանդիպումից առաջ Թերին ստիպված կլինի պայքարել Դավիդ Լուիսի, Գարի Քեյհիլի և Բրանիսլավ Իվանովիչի հետ` հիմնական կազմում իր տեղի համար:
«Թերին իրավունք ունի խաղալ կիրակի և նա խաղադաշտ դուրս գալու շանսեր ունի: Սակայն մեր թիմում ոչ ոք երաշխավորված տեղ չունի հիմնական կազմում: Բոլորը նպետք է պայքարեն և աշխատեն, որպեսզի արժանի լինեն ընդգրկվելու մեկնարկային կազմում:
Իմ թիմի բոլոր պաշտպանները ազգային թիմերի բարձրակարգ ներկայացուցիչներ են: Դավիդ Լուիսը դեռևս մյուսներից շատ է խաղում, բայց ես Ռոտացիայի եմ դիմում, որպեսզի սաներս կարողանան պահպանել իրենց մարզավիճակը:
Ջոն Թերին «Չելսի»-ի համար ֆանտաստիկ խաղացող է և շարունակում է մնալ այդպիսին: Նա մեր ավագն է և մեր առաջատարը, երբ խաղադաշտ է դուրս գալիս»,-






































