Մադրիդի «Ատլետիկո»-ի բրազիլացի կիսապաշտպան Դիեգոն հայտնել է, որ հեռանում է իսպանական ակումբից և «Ֆեներբահչե» տեղափոխվում:
Ֆուտբոլիստը շնորհակալություն է հայտնել իր ներկայիս ակումբին և նշել, որ այն ընդմիշտ իր սրտում կմնա:
«Շնորհակալ եմ «Ատլետիկո»-ի բոլոր աշխատակիցներին, ֆուտբոլիստներին և երկրպագուներին: Ինձ համար մեծ պատիվ էր խաղալ այս ակումբում: «Ատլետիկո»-ում անկրկնելի պահեր եմ ապրել»,- AS-ը մեջբերում է Դիեգոյի խոսքերը:






































