Սլավյանսկում և Կրամատորսկում լայնամասշտաբ հակաահաբեկչական գործողություն է սկսվել՝ հրետանու և ավիացիայի կիրառմամբ: Այս մասին ostro.org-ին հայտնի է դարձել սեփական աղբյուրներից: Տեղեկությունը սոցցանցերում հաստատում են նաև ականատեսները:
«Սլավյանսկում և Կրամատորսկում լայնամասշտաբ հակաահաբեկչական գործողություն է սկսվել: Ընթանում է օդից գրոհայինների կրակակետերի գնդակոծում, աշխատում են համազարկային կրակի «Գրադ» սարքավորումները»,-պատմել է գործակալության զրուցակիցը:
Մեկ այլ զրուցակից պատմել է, որ գրոհայինները հատուկ մտնում են բնակելի թաղամասեր, կրակում ուկրաինական դիրքերին և մինչ ուկրաինացիների կողմից պատասխան կրակ ստանալը՝ հեռանում այդ վայրերից: Նրա խոսքով՝ ստացվում է, որ «մերոնք կրակում են բնակելի թաղամասերին»:
Հաղորդվում է, որ բջջային կապը կորում է, քանի որ ցանցը գերբեռնված է:












































