Կառավարական ուժերի նվազագույնը 20 զինծառայող է զոհվել Սիրիայի հարավում՝ Դարաա քաղաքում տեղի ունեցած երկու պայթյունների հետևանքով: Այս մասին տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը:
Սիրիացի իրավապաշտպանների տեղեկությունների համաձայն՝ պայթյունները տեղի են ունեցել քիչ դադարներով սպայական ակումբի մոտակայքում:
Պայթյունների ու զոհերի մասին հայտնել է SANA գործակալությունը:
Ներկայում ապստամբների ու Բաշար Ասադի ուժերի միջև մարտերն ընթանում են հիմնականում երկրի հյուսիսում՝ Հալեպի մերձակայքում ու Իդլիբում:
Անցած օրերին Սիրիան լքել է ավելի քան 11 հազար փախստական:









































