Ինչպես տեղեկացնում է իսպանական AS-ը, Մադրիդի «Ռեալ»-ի ու Իսպանիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Խաբի Ալոնսոն կերկարաձգի թիմի հետ գործող պայմանագրի ժամկետը: Նշենք, որ այն մոտ է ավարտվելուն, իսկ կողմերը պատրաստվում են երկարաձգման շուրջ բանակցել:
Աղբյուրը նշում է, որ իսպանացու պայմանագիրն ավարտվում է 2014 թվականին, իսկ մամուլում վերջերս լուրեր են պտտվում, թե Ալոնսոն «Ռեալ»-ի հետ պայմանագրի ավարտից հետո ցանկանում է հանդես գալ Անգլիայի Պրեմիեր Լիգայում: Այսպիսով՝ իսպանական թիմն իր քայլերն է ձեռնարկում՝ բասկ խաղացողին իր ակումբում պահելու համար:










































