Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին կոչ է արել փակել ռուս-ուկրաինական սահմանը` «Ուկրաինայի տարածք ռուս զինվորների մուտքը կանխարգելելու համար»: Այս մասին գրում է Reuters-ը:
«Մենք խնդրում ենք Ռուսաստանին և Պուտինին արգելափակել մեր երկրների միջև սահմանը: Եթե Ռուսաստանը դուրս գա այդ խաղից, մենք մեկ շաբաթվա ընթացքում կկարողանանք լուծում տալ այդ դրությանը»,- հայտարարել է վարչապետը:
Յացենյուկը նշել է նաև, որ ռուս-ուկրաինական սահմանով զենք է մատակարարվում: