Մադրիդի «Ռեալ»-ի նախագահ Ֆլորենտինո Պերեսը նշել է, որ «Մանչեսթեր Յունայթեդ»-ը ցանկացել է հրավիրել ակումբի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտիին:
«Արքայական ակումբ»-ի նախագահը տեղեկացրել է, որ սըր Ալեքս Ֆերգյուսոնն իտալացի մասնագետին դիտարկել է որպես անգլիական ակումբում իրեն փոխարինողի: Սակայն, Անչելոտին ընդունել է «Ռեալ»-ի առաջարկը, իսկ «Կարմիր սատանաներ»-ի ղեկը ստանձնել է Դևիդ Մոյեսը:
«Ես լիովին վստահ եմ, որ «Մանչեսթեր Յունայթեդ»-ն առաջարկ է կատարել Կարլոյին: Խոսքը ոչ թե այս, այլ նախորդ տարվա մասին է: Ֆերգյուսոնը ցանկանում էր Անչելոտիին տեսնել «Յունայթեդ»-ում»,- Պերեսի խոսքերը մեջբերում է Radio Cope-ն:










































